Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը կհանդիպի Ալեն Սիմոնյանի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը կհանդիպի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, հայտարարել է նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ «Փետրվարի 5-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը կհանդիպի ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում »,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Տեղեկատվական օր՝ «Նպատակային ծրագրեր 2027» գիտական մրցույթի վերաբերյալ

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում կազմակերպվել է տեղեկատվական օր՝ «Նպատակային ծրագրեր 2027» մրցույթի վերաբերյալ, որին մասնակցել են բուհերի և գիտական կազմակերպությունների շուրջ հիսուն ներկայացուցիչներ։ Ողջունելով ծրագրի հանդեպ ներկաների հետաքրքրությունը՝ ԲԿԳԿ նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը նշել է, որ դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորման նոր կարգի շրջանակում, որը հաստատվել է 2025 … Read more

Քննարկվել է սահմանային անցման կետերում կուտակումների խնդրի լուծմանն առնչվող նախաձեռնությունը

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացմամբ առաջարկվում է լուծել սահմանային անցման կետերում կուտակումների խնդիրը: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 4-ի նիստում: Նախագծով Կառավարությունն առաջարկում է ներդնել Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատարների կառավարման համակարգ: Զեկուցողի խոսքով հերթերի կառավարման համակարգ ներդնելու մասով ուսումնասիրվել է Եվրամիության եւ Վրաստանի … Read more

Նոր կարգավորումներ ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային առեւտրի իրականացման գործընթացում

Նախատեսվում է սահմանել էլեկտրոնային առեւտրի ապրանքների հասկացությունը, էլեկտրոնային առեւտրի ապրանքների ներմուծման եւ արտահանման ժամանակ իրականացվող մաքսային գործառնությունների կարգի առանձնահատկությունները, էլեկտրոնային առեւտրի ապրանքների հայտարարագրերի պարզեցման ձեւը եւ նմանատիպ այլ կարգավորումներ: Սա վերաբերում է երրորդ երկրների էլեկտրոնային առեւտրին: «Մաքսային կարգավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում … Read more

Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հետախուզվողներ են հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 3-ին բաժին է ներկայացել 39-ամյա մի տղամարդ: Նա ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր կազմակերպված խմբի կազմում կրիպտոարժույթների վճարային քարտերի ապօրինի շրջանառության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:***Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի … Read more

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նամակ-համաձայնագրերի վավերացման հարցին

««Կշիռների եւ չափերի միջազգային բյուրոյին (ԿՉՄԲ/BIPM) ասոցացված անդամ դառնալու մասին» եւ ««Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ/OIML) թղթակցային անդամ դառնալու մասին» նամակ-համաձայնագրերը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը: Զեկուցողը նշել է, որ նամակ-համաձայնագրերի վավերացումը բխում է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքից: Ներկայում Օրենսդրական չափագիտության միջազգային … Read more

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 15։10-ի դրությամբ

Փետրվարի 4-ին՝ ժամը 15:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Սիսիանի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։

Առաջարկվում է բարելավել ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման և ծագման երկրի որոշման փորձաքննության գործընթացները

«Առեւտրաարդյունաբերական պալատների մասին», «Պետական տուրքի մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի ընդունումը միտված է ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման եւ փորձաքննության անցկացման կարգի պարզեցմանը, հստակեցմանը, կանոնակարգմանը եւ կատարելագործմանը, ինչպես նաեւ փորձաքննություն իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջների ու փորձագետների որակավորման եւ քննության անցկացման կարգի սահմանմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանի տեղեկացմամբ ապրանքի ծագման հավաստագրի տրամադրումը … Read more

Նախատեսվում է կանոնակարգել գնահատման գործունեության ոլորտը

Փորձ ենք անում գնահատողներին դասակարգել ըստ գործունեության՝ երեք կարգի. այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով «Գնահատման գործունեության մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթը: Զեկուցողը նշել է, որ սահմանվում է 3-րդ կարգի գնահատողի որակավորման քննություն, որին կարող են մասնակցել բարձրագույն … Read more

Էլեկտրոնային ստորագրություն չունենալու պատճառով մարդիկ կարող են զրկվել աշխատանքից. Թորոսյանը չի բացառել օրենքի կիրառման հետաձգումը

ID քարտեր ստանալու համար ամիսներ շարունակ ձգվող հերթեր կան։ Այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ-ում հրավիրված քննարկման  https://www.youtube.com/live/0dyzQ2ppO94?si=U70XztKxGDM8nnPH  ժամանակ։ «Որոշակի խնդիրներ ենք տեսնում էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման հետ կապված, որովհետև որքան էլ ժամանակ ենք տալիս քաղաքացիներին՝ ID քարտ և էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար, շատերը դա թողնում են վերջին … Read more