Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել «Էքս Էս Էմպուլս» մարզաառողջարարական հերթական կենտրոնի բացման արարողությանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ներկա է եղել Հայաստանի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և բուժական ֆիզկուլտուրայի «Էքս Էս Էմպուլս» մարզաառողջարարական հերթական կենտրոնի բացման արարողությանը։ Նախարարը շրջել է նորաբաց կենտրոնում, որտեղ հատուկ կարիք ունեցող շուրջ 50 երեխա ստանում է վերականգնողական թերապիաներ, մասնակցում ադապտիվ և բուժական վարժանքների։ Կենտրոնի տնօրեն, «Էքս Էս Էմպուլս» բուժական ֆիզկուլտուրայի միության … Read more

Ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են

Փետրվարի 18-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է և կրակոցի ձայներ են լսվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ։ Պարզվել է, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում … Read more

Նախագահ Վահագն Խաչատուրյանը պարգևատրվել է «Հիշատակի մեծ խաչ շքանշանով»

Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասը պետական այցով Աթենքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին պարգևատրել է «Հիշատակի մեծ խաչ շքանշանով»։ Իր հերթին նախագահ Վահագն Խաչատուրյանն իր գործընկերոջը պարգևատրել է «Փառքի շքանշանով»։ Պարգևատրումից հետո Հանրապետության նախագահը գրառում է կատարել պատվո հյուրերի մատյանում։

Կայացել է Վահագն Խաչատուրյանի և Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասի գլխավորությամբ երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը

Հունաստանի նախագահական նստավայրում կայացել է պետական այցով Աթենքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասի գլխավորությամբ երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը։ Հանդիպման մեկնարկին նախագահ Տասուլասը շեշտել է, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված հարաբերությունները քաղաքական հարթությունում ունեն անխոչընդոտ և դինամիկ զարգացում։ Նրա գնահատմամբ՝ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը պետք է նոր խթան … Read more

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանին։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը՝ այդ թվում Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի շրջանակում։ Նախարարը շեշտել է գործատուների ակտիվ մասնակցությունը աշխատաշուկայի պահանջներին համապատասխան քաղաքականությունների մշակման և Զբաղվածության ռազմավարական ծրագրի արդյունավետ իրականացման գործում։Կողմերը վերահաստատել են համագործակցությունը … Read more

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում նախատեսվող ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների հետ՝ քննարկելու Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը։ Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են հագեցած բովանդակությամբ և … Read more

Գեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի ինքնաձիգ են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում փետրվարի 16-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ծովասար գյուղի 33-ամյա բնակիչը ապօրինի ինքնաձիգ է պահում: Վարչություն հրավիրված երիտասարդը բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 33-ամյա ծովասարցու առանձնատան տանիքում հայտնաբերվել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ և պահեստատուփ։Կատարվում է նախաքննություն: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է … Read more

Կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված ցուցանիշին հասնելն անիրատեսական է. «ԼՈՒՅՍ»

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքս – 2025» զեկույցը։ Այսպես․ Հայաստանի կոռուպցիայի ընկալման ինդեքսը (ԿԸԻ), 2025թ.-ին 2024-ի համեմատ նվազելով մեկ միավորով, կազմել է 46 միավոր։ 182 երկիր ներառող, ըստ ԿԸԻ-ի կազմված, համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը 65-րդ հորիզոնականում է։ Եվս չորս երկրներ՝ Քուվեյթը, Չեռնոգորիան, Նամիբիան և Սենեգալը, ըստ աղյուսակի, … Read more

Մեկ քաղաքացի մահացել է, երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, երեքինը` ծանր․ ԱՆ-ը Աջափնյակի կրակոցների մասին

Այսօր Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: 1 քաղաքացի մահացել է: Առողջական վիճակի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Դատախազությունը պահանջում է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 10 անշարժ գույք, որից 3-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում. 12 միլիոն 718 … Read more