Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանին։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը՝ այդ թվում Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի շրջանակում։

Նախարարը շեշտել է գործատուների ակտիվ մասնակցությունը աշխատաշուկայի պահանջներին համապատասխան քաղաքականությունների մշակման և Զբաղվածության ռազմավարական ծրագրի արդյունավետ իրականացման գործում։
Կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։

Leave a Comment