Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ կընդունի հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ կընդունի հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: «Փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանը կհյուրընկալի սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։ Մրցաշարը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և կմիավորի տասնյակ երկրների ուժեղագույն մարզիկներին։ Ստեղծված են բոլոր պայմանները՝ առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար. վերջինս կդառնա կարևոր խթան Հայաստանում մարզաձևի … Read more

Ընտրություններում փակվելու է ՀՀ-ն ծայրագավառ դարձնել փորձող ուժերի հնարավորությունները. Հովհաննիսյան

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ պատվիրակությունն արդեն վերադարձել է ձմեռային նստաշրջանից։ Եվրոպական այդ ամբիոնում մեր պատգամավորները հանդես են եկել մի շարք ելույթներով՝ անդրադառնալով տարածաշրջանային խաղաղության գործընթացին, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ինչպես նաև ժողովրդավարության և անվտանգային մարտահրավերներին։ Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

ՆԳ նախարարի տեղակալը և «Հայփաս» ընկերության ղեկավարը հանդիպել են Ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և «Հայփաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն հանդիպել են Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում նախատեսված՝ գործուն և ստանդարտացված կենսաչափական համակարգի ներդրման գործընթացը։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, անդրադառնալով ծրագրի առանցքային ուղղություններին, ընդգծել է երիտասարդների ներգրավվածության կարևորությունը՝ նշելով, որ այն կնպաստի նոր … Read more

Քննարկվել է Հայաստանի և Պորտուգալիայի միջև ձևավորված դրական փոխգործակցությունը

Փետրվարի 23-ին Ժնևում անցկացվող ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Անա Իսաբել Խավիերի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Պորտուգալիայի միջև ձևավորված դրական փոխգործակցությունը՝ վերահաստատելով երկկողմ պատրաստակամությունը խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող … Read more

DG ապրանքանիշի երկու արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Բաբիկ-90» արտադրական կոոպերատիվին պատկանող մսամթերքի արտադրամասում (Երևան, Հաղթանակ 4-րդ թաղամաս) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից (ապրանքանիշը՝ «DG»): Նմուշներից երկուսը՝ «կոտլետ հավի կիևյան, սառեցված մսային աղացած կիսապատրաստվածքներ» արտադրատեսակի նմուշը (արտադրված 20․01․2026թ.) «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով, իսկ ««Մոսկովյան երշիկ» կիսաապխտած երշիկ մսային պաղեցված» արտադրատեսակի … Read more

Քննարկվել են բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման վերաբերյալ: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է առկա կառուցակարգերին, միջազգային հանձնառություններին, մանրամասներ ներկայացրել ուսումնասիրված միջազգային փորձի և առաջարկվող գործողությունների վերաբերյալ: Մասնավորապես՝ առաջարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման և ԵՄ դիրեկտիվի պահանջների համապատասխանության շրջանակում ստեղծել ակտիվների վերականգնման գրասենյակ, ապահովել հանրային հաշվետվողականություն, ստեղծել արգելադրված և բռնագրավված … Read more

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ

Փետրվարի 23-ին Ժնևում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև գործընկերության զարգացման և երկկողմ օրակարգը բովանդակային նոր ուղղություններով հարստացնելուն ուղղված աշխատանքները: Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Բեռնում հիմնել Հայաստանի Հանրապետության … Read more

Կապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամաս. վարչապետ

Կապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող՝ 665 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս: Հողամասերի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 4 միլիոն 544 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երևանի փոսերը նորոգում են, փողոցները՝ լուսավորում. գործակարգավարականի հանձնարարականները

Ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի փոսերի նորոգման ուղղությամբ. Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարականն է ընթացել: Մանրամասները՝ ռեպորտաժում:

Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղի. Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ-ում – Live News

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան հատվածին և ելույթ է ունեցել։ «Հարգարժա՛ն նախագահող, Ձերդ գերազանցություններ, Թույլ տվեք նախ և առաջ իմ սրտանց շնորհավորանքները հղել Մարդու իրավունքների խորհրդի նախագահին և բյուրոյի անդամներին՝ ընտրվելու կապակցությամբ։ Օգտվելով առիթից՝ կցանկանայի իմ խորին երախտագիտությունը հայտնել նաև Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարին և նրա Գրասենյակին։ Հայաստանի տեսլականն ու մտադրությունները միանշանակորեն խարսխված են այն համոզման վրա, որ Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հենասյունը պետք է առավել ամրապնդվի և պատշաճ կերպով ապահովվի անհրաժեշտ ռեսուրսներով՝ երաշխավորելու մարդու իրավունքների միջազգային իրավունքի և հումանիտար իրավունքի խախտումների ու չարաշահումների կանխարգելումը, պատասխանատվությունը և դրանց կրկնության բացառումը։ Աճող հակամարտությունները և հումանիտար ճգնաժամերը, ինչպես նաև համակարգային անհավասարությունն ու դրանց անդառնալի գլոբալ հետևանքները պահանջում են ոչ պակաս վճռական մոտեցում։ Հայաստանը պատրաստակամ է ապահովելու, որ ընթացիկ «ՄԱԿ 80» նախաձեռնությունը և Մարդու իրավունքների խորհրդի առաջիկա վերանայման գործընթացը դառնան անկեղծ վերանայման և կոնկրետ գործողությունների կարևոր հնարավորություն՝ ամրապնդելու Մարդու իրավունքների խորհուրդը և նրա մեխանիզմները՝ որպես … Read more