Մենք խնդիր պետք է դնենք, որ Հայաստանում չոռոգվող գյուղատնտեսական նշանակության հող պետք է չլինի․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին օրվա առիթով և հանդես եկել ելույթով, որում, մասնավորապես՝ … Read more

Հայաստանն առաջին անգամ կընդունի սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

Հայաստանն առաջին անգամ կընդունի Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Փետրվարի 27-ից մեկնարկելիք առաջնությանն ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը և հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը հանդիպել են լրագրողների հետ, ներկայացրել կազմակերպչական աշխատանքները: Առաջնությանը կմասնակցեն 40 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 450 մարզիկ և մարզիչ, ինչպես … Read more

Ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը ենթակա է էական փոփոխության․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշնյանը ելույթով է հանդես եկել Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: «Ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը ենթակա է էական փոփոխության»,-նշել է Փաշինյանը:

Հաստատվել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի կանոնակարգը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ 2026 թվականի մայիս-հունիս ամիսներին կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադան: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի ղեկավարությամբ անցկացված կազմկոմիտեի նիստում հաստատվել են օլիմպիադայի կանոնակարգը, ինչպես նաև օլիմպիադայի շրջանակում իրականացվող «Սոլֆեջո» առարկայի դասավանդման մեթոդական աշխատանքների մրցույթի կարգը: Օլիմպիադան այս տարի կանցկացվի հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների 5-ամյա և 7-ամյա կրթությամբ 2025-2026 ուսումնական … Read more

Վթարային ջրանջատում Զովունի գյուղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 23-ին ժամը 14:30-18:00-ն կդադարեցվի  գ.Զովունի 8, 9, 10, 11 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հաստատվել է պետական հանրակրթական դպրոց տնօրենի գործուղման կարգը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը, որը դպրոցների կառավարման համակարգում նոր մեխանիզմ է և նպատակ ունի տնօրենների թափուր տեղերը համալրել որակյալ կադրերով։ Ըստ այդմ՝ գործուղման միջոցով պետական հանրակրթական դպրոցի տնօրենի նշանակումը կարող է իրականացվել հետևյալ դեպքերում․ առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղը չի համալրվել, տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց … Read more

Սուր շնչառական վարակիչ որ հիվանդություններն են հիմա տարածված ՀՀ-ում

ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ գտնվում է գրեթե նույն մակարդակի վրա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 1.8 անգամ։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Ընդհանուր դեպքերի գրեթե 81.3%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում: Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում են ռեսպիրատոր սինցիտիալ … Read more

Զվարդ Գաբրիելյանը որոնվում է որպես անհետ կորած

Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1940 թ․ ծնված Զվարդ Գաբրիելյանը։Նա փետրվարի 22-ի ժամը 12.45-ի սահմաններում Աճառյան փողոցի իր բնակարանից դուրս է եկել և չի վերադարձել։ Զվարդ Գաբրիելյանին տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Ավանի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 112։

Նախատեսվող «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարակից տարածքում կգործի բիզնես կենտրոն, որը կմեղմի կայարանի կառուցման ծախսերը

Երևանում նախատեսվող «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարող տարածքում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով քաղաքաշինական ներդրումային ծրագիր է մշակվել և համապատասխան մրցույթ անցկացվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի փետրվարի 23-ի գործակարգավարական նիստում այդ մասին զեկուցեց քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը։ «Նախաորակավորման փուլի ընթացքում դիմել են 7 միջազգային և տեղական ընկերություններ, որոնցից երկուսը որակավորվել են։ Արդեն ուղարկել ենք, որպեսզի առաջարկներն ամբողջական … Read more

ՃՏՊ Երևան-Աբովյան ճանապարհին․ երեք ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Փետրվարի 23-ին՝ ժամը 8.15-ին, Երևան-Աբովյան ճանապարհին՝ Վերին Պտղնիի վարչական տարածքում գտնվող անշարժ հենակետի մոտ, «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «Նիսան» մակնիշի մեքենային, այնուհետև ճանապարհի արգելապատնեշին: Վթարի հետևանքով «ԳԱԶել»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: