Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի հանքարդյունահանման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Երևանի 64-ամյա բնակչի՝ Արմավիրի մարզի Ջանֆիդա բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողատարածքում ապօրինի իրականացվում են հանքարդյունահանման աշխատանքներ՝ ավազակոպճագլաքարային խառնուրդի դուրս բերում, վերամշակում և արդյունահանում, ինչի արդյունքում պետության և համայնքի օրինական շահերին պատճառվել է 2 միլիոն դրամի գույքային վնաս: Ստուգողական գործողությունների … Read more

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 2-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «ԱՐՄՍՎԻԹ» ՍՊԸ-ում անցկացվելու է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 2-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «ԱՐՄՍՎԻԹ» ՍՊԸ-ում անցկացվելու է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։

Պատրաստվածությունը կյանք է փրկում. ՆԳ նախարարությունը մեկնարկում է իրազեկման միջոցառումների շարք

ՆԳ նախարարությունը մեկնարկում է իրազեկման միջոցառումների շարք, որոնք միտված են բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը և արտակարգ իրավիճակներում անվտանգ վարքագծի մշակույթի ձևավորմանը։ Արշավն իրականացվում է ՄԱԿ ՓԳՀ աջակցությամբ և «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության հետ համատեղ։ Ի՞նչ պետք է իմանալ ջրհեղեղի ժամանակ Արտակարգ իրավիճակների կապոց՝ առաջին անհրաժեշության իրերի համար:

Վարչապետն այցելել է Լոռու և Տավուշի մարզեր

ՔՊ-ի ներկուսակցական քարոզարշավի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պատգամավորներն ու պաշտոնյաներն այցելել են Լոռու և Տավուշի մարզեր: Նրանք եղել են Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Վանաձորում, զրուցել բնակիչների հետ: Վարչապետը չնախատեսված կանգառ է կատարել Նոյեմբերյան խոշորացված համայնքի Հաղթանակ բնակավայրում: Նա այցելել է նաև Ոսկեպարի եկեղեցի:

Փրկարար ծառայությունը լինելով մարդասիրական առաքելություն իրականացնող կառույց՝ առանձնահատուկ պատասխանատվություն է կրում բնակչության պաշտպանության ապահովման գործում. Արամ Ղազարյան

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա առթիվ. «Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ քաղաքացիներ,Մարտի 1-ը նշվում է որպես Քաղաքացիական պաշտպանության միջազգային օր։ Օրվա խորհրդով ընդգծվում է քաղաքացիական պաշտպանության համակարգերի կարևորությունը մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության գործում։Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպությունը 2026 թվականին հայտարարել է «Էկոլոգիական ռիսկերի կառավարում՝ կայուն և դիմացկուն … Read more

ԱԳՆ նախորդիվ տարածված հայտարարության հիման վրա այս պահին իրականացվում է կարիքի գնահատում. խոսնակ

ԱԳՆ նախորդիվ տարածված հայտարարության հիման վրա այս պահին իրականացվում է կարիքի գնահատում: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Հետաքրքրություն ցուցաբերած քաղաքացիներին խնդրում ենք այս պահին պարզապես լրացնել հայտը:Կոնկրետ թռիչքի մասին տեղեկատվությունը հաստատվելու պարագայում կապ կհաստատվի գրանցված քաղաքացիների հետ: Այդ ընթացքում հաշվի կառնվեն անվտանգային իրավիճակի զարգացումները, ինչպես նաև ավիաընկերությունների կողմից այլընտրանքային վերադարձ … Read more

Բավրայի մաքսային անցման կետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցման կետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ բեռնատարների համար։ ՊԵԿ-ը տեղեկացնում է նաև, որ ճանապարհը շարունակում է մնալ դժվարանցանելի։

Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին

Երեկ՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում` թիվ 2 հասեցի դիմաց, բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, որոնցից մեկը այնուհետև բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի … Read more

Ի ուշադրություն չեղարկված թռիչքների պատճառով ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների. ՀՀ ԱԳՆ

Ի ուշադրություն չեղարկված թռիչքների պատճառով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիների. ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում, հնարավորության պարագայում, օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ։ Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել ստորև հղումով ներկայացված հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։ … Read more