Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված` Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է հավատարմագրման երկրի իշխանությունների և դեսպանություն դիմած ՀՀ քաղաքացիների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսանկա Անի Բադալյանը:
«Չնայած այլ ուղղություններից չեղարկված թռիչքների` Լառնակայի օդանավակայանից Երևան/Գյումրի ուղղություններով թռիչքներն այս պահին իրականացվում են կանոնավոր կերպով։ Պաֆոսից Երևան մարտ ամսից մեկնարկող թռիչքները ևս ներկայումս նախատեսված են ըստ ժամանակացույցի։
Փոփոխությունների պարագայում կտեղեկացնենք:
Դեսպանությունում արտակարգ իրավիճակների համար մարտի 1-ից գործում է հատուկ հեռախոսահամար՝ +35799366818:
Կիպրոսում ՀՀ դեսպանության հիմնական կոնտակտային տվյալներն են՝ +35722321585 (ընթացիկ հարցումների համար)»: