Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետը – Live News
Կադաստրի կոմիտեից տեղեկացնում են, որ մալուխի վնասման հետևանքով կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը։ «Այսօրվա ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ միայն կապի վերականգնումից հետո։ Սպասարկող ընկերության կողմից այս պահին աշխատանքներ են տարվում վթարի հետևանքները հնարավորինս շուտ վերացնելու ուղղությամբ: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Կապի վերականգնման մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- նշում են կոմիտեից: