Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

SHANTNEWS.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 368 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424.5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․60 դրամ:

Բանջարանոցային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է բանջարանոցային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2026թ. բանջարանոցային մշակաբույսերի հանրապետական միջին բերքատվությունը 1 հեկտարից սպասվում է՝ լոլիկ 39-41տոննա, կաղամբ 35-37տոննա, սոխ 24,5-25,5տոննա, մնացած բոլոր բանջարանոցայինները միասին (վարունգ, սմբուկ, տաքդեղ, լոբի և այլն) 20-21տոննա։

Օգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 10:00-13:00 Թումանյան փողոց 5, 5ա, 7, 9, 9ա, 11, 11ա, 15, 22, 24, 26, 26ա շենքեր, Թումանյան 2-րդ անցուղի 2-21 առանձնատներ, Հանրապետության 2-րդ նրբանցք 19 շենք, Նալբանդյան փողոց 17, 19, … Read more

Ատեստավորումը չանցած ուսուցիչները պետք է հեռանան․ Փաշինյանը ներկայացրեց կառավարության դիրքորոշումը

Մինչ Ղրղզստան մեկնելը, վարչապետն այսօր առավոտյան նոր կազմով կառավարությունն առաջին նիստն է անցկացրել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ, պահպանելով շարունակական աշխատանքը, կառավարությունը կվերանայի իր գործունեության որոշ մոտեցումներ՝ արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

Ո՞վ է հայ-ռուսական հարաբերությունների անկման մեղավորը․ զրույց տնտեսահետ Թաթուլ Մանասերյանի հետ

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանին։ Անդրադարձ է եղել ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությանը Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության անկման մասին, հայ-ռուսական քաղաքատնտեսական հարաբերությունների հեռանկարին, գազի հնարավոր թանկացմանը և մյուս էներգակիրների խնդրին։ Հարցին թե ո՞վ է մեղավորը, որ հայ–ռուսական տնտեսական հարաբերություններում անկում է գրանցվել և այդ միտումը շարունակվում է, տնտեսագետը հետևյալ պատասխանն է տվել։ … Read more

Բաքվի վերաքննիչ դատարանը կայացրեց Արցախի նախկին ղեկավարների գործով վերջնական վճիռը. ինչպե՞ս այն կարող է բողոքարկվել միջազգային ատյաններում

Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր կայացրել է իր վերջնական վճիռը գերեվարված 16 հայերի, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչների գործով: Առաջին ատյանի վճիռն անփոփոխ է թողնվել: Կարծես ոչ ոք չեր էլ կասկածում. այդ դեպքում ինչո՞ւ էին բողոքարկում: Թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Ինչպես և սպասվում էր,  ուժի մեջ են թողել դատավճիռը, որի համաձայն … Read more

Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները

Կառավարության որոշմամբ նախատեսվում է պետբյուջեով ԿԳՄՍ նախարարությանը հատկացված կապիտալ ծախսերի միջև կատարել վերաբաշխում 5,6 մլրդ դրամի չափով։ Գումարը կուղղվի՝ ՀՀ մարզերում 35 մանկապարտեզի հիմնանորոգման/վերանորոգման աշխատանքներն ավարտելուն, 8 մանկապարտեզի հիմնանորոգման/վերանորոգման աշխատանքները մեկնարկելուն և 18 շինարարությունն ավարտված մանկապարտեզներում լրացուցիչ աշխատանքները կատարելուն, 8 մանկապարտեզի նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունը ձեռք բերելուն, … Read more

Խորհրդարանը քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը ԱԺ փոխխոսնակի պաշտոնում

Այսօր խորհրդարանը չավարտեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ից Արամ Վարդևանյանի թեկնածության քննարկումը։ Հարցեր տալու համար 43 պատգամավոր էր հերթագրվել, իսկ ելույթների համար՝ է՛լ ավելի շատ՝ 59 պատգամավոր։ «Բավականին պոպուլյար եք, պարոն Վարդևանյան», – ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Շնորհակալ եմ», – արձագանքեց ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածուն: Օրվա վերջում ելույթները նոր-նոր սկսեցին, ու եթե … Read more

Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ փոփոխություններ են կատարվել հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգում: Ըստ նոր փոփոխության՝ այսուհետ տրանսպորտային փոխհատուցում կստանան ոչ միայն ազգային փոքրամասնությունների լեզուները որպես օտար լեզու դասավանդող ուսուցիչները, այլև ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումը խմբակային ձևաչափով իրականացնող խմբակավարները: Նոր իրավակարգավորմամբ նախատեսվում է ստեղծել հավասար պայմաններ … Read more

Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան, եթե շարունակվեն նրանց ձերբակալությունները․ Մատվիենկո

Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան, եթե շարունակվեն ռուս զբոսաշրջիկների ձերբակալությունները։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել հանրապետությունում երրորդ երկրների հարցումներով Ռուսաստանի քաղաքացիների համակարգված ձերբակալությունների վրա։ Նրա խոսքով՝ եթե նման գործելակերպը շարունակվի, Ռուսաստանը ստիպված կլինի իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան։