«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է բանջարանոցային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը:
Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2026թ. բանջարանոցային մշակաբույսերի հանրապետական միջին բերքատվությունը 1 հեկտարից սպասվում է՝
- լոլիկ 39-41տոննա,
- կաղամբ 35-37տոննա,
- սոխ 24,5-25,5տոննա,
- մնացած բոլոր բանջարանոցայինները միասին (վարունգ, սմբուկ, տաքդեղ, լոբի և այլն) 20-21տոննա։