Կբարելավվեն տարեցների և երեխաների շուրջօրյա խնամք ու սոցիալական սպասարկում իրականացնող շենքային պայմանները

Կառավարության որոշմամբ կապահովվի տարեցների և երեխաների շուրջօրյա խնամք ու սոցիալական սպասարկում իրականացնող ՊՈԱԿ-ների բնականոն գործունեությունը։ Ըստ հիմնավորման՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրականացնում է տարեցների և երեխաների շուրջօրյա խնամք և սոցիալական սպասարկում իրականացնող ՊՈԱԿ-ների կողմից շահագործվող անշարժ գույքերի կառուցման, հիմնանորոգման/վերակառուցման աշխատանքներ՝ շենքային պայմանները բարելավելու և դրանց շահառուներին պահանջվող որակի ծառայություններ մատուցելու նպատակով: Ինտենսիվ աշխատանքներ են … Read more

Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր

Գործադիրն ընդունել է որոշում՝ առանց պետտուրք գանձելու օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Հիմնավորման համաձայն՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին … Read more

Կլուծվեն Երևանի Վարդաշենում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրները

Կառավարությունն ընդունել է «Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի հ. 66/1 և Վարդաշեն 6-րդ փողոցի հ. 68ա հասցեներում գտնվող շենքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ այդ բնակելի շենքերը հանդիսանում են 4-րդ կարգի վթարային և կանգնած են փլուզման վտանգի առաջ: Որոշմամբ նախատեսվում է քննարկվող հատվածը ճանաչել հանրության գերակա շահ, որի արդյունքում նշված շենքերի … Read more

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Շնորհավորական ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ցանկանում եմ իմ անկեղծ շնորհավորանքները հղել Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով՝ միաժամանակ մաղթելով հաջողություններ պաշտոնավարման ընթացքում։ Հայաստանը Միավորված Ազգերի Կազմակերպության կարևոր գործընկեր է մեր ընդհանուր նպատակներին հասնելու գործում, որոնք կենտրոնացած են «Կայուն … Read more

Կբարելավվի 26 ընտանիքների բնակարանային խնդիրը, կընդլայնվի սոցիալական բնակարանային ֆոնդը

Գործադիրն ընդունել է «Գույք նվիրաբերելու, ամրացնելու, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» որոշում, որի նպատակն է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Խնկոյան 134 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանների հատկացմամբ լուծել նույն հասցեում երկրաշարժից հետո կառուցված փայտյա, անբավարար տեխնիկական վիճակում գտնվելու հետևանքով քանդված, թվով 2 հանրակացարանային շենքերում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները՝ նվիրաբերության միջոցով։ Նախատեսվում է նաև չբաշխված բնակարանների … Read more

Ռուսաստանը կողմ է, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն բացարձակապես հանգիստ․ Օվերչուկ

Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական դիմումներ չի ստացել Հարավկովկասյան երկաթուղու հետ կոնցեսիոն պայմանագրի դադարեցման վերաբերյալ, այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանը կողմ է, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն բացարձակապես հանգիստ՝ խորհրդակցությունների և երկխոսության ռեժիմով։ Մոսկվան պատրաստ է շարունակել աշխատել, շարունակել կոնցեսիան Հայաստանում։ Երևանից հնչում են առաջարկներ առանձին հատվածների վերաբերյալ, որոնք Հայաստանի երկաթուղային համակարգի անբաժանելի մասն … Read more

Սահմանվել է Խաղային գործունեության կարգավորման օպերատոր

Գործադիրը սահմանել է Խաղային գործունեության կարգավորման օպերատոր։ Ըստ այդմ՝ առաջարկվում է խաղային ոլորտի կարգավորման օպերատոր սահմանել «Խաղերի վերլուծության և մշտադիտարկման համակարգ» առևտրային կազմակերպությանը, որը ստեղծվել է GARO-S-25-01 ծածկագրով բաց մրցույթի հաղթող ճանաչված «Ռենդոմ սիսթեմս ինթերնեյշնլ» ՍՊԸ կողմից։ Նախատեսվում է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարել ապահովել օպերատորի հետ պայմանագրի կնքումը։ Որոշման ընդունումը կնպաստի խաղային … Read more

2026-2031 թթ. 2 մլրդ դոլարի ապօրինի գույք պետք է վերադարձվի ՀՀ-ին, համայնքներին. վարչապետ

Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքի 51,9 քմ ընդհանուր մակերեսով գույքն ամրացնել ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեին։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել և նշել, որ Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թ. հունվարի 23-ին … Read more

Ողբերգական դեպք՝ Նուբարաշենի աղբավայրում. տրակտորով աղբը հրելիս այն լցվել է 29-ամյա աշխատակցի վրա․ վերջինս մահացել է

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրից աշխատակցին աղբակույտի տակից դուրս են բերել, ապա մոտեցրել շտապօգնությանը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղբավայրում աշլատանքներեր կատարելիս … Read more

Կառավարությունը գումար է հատկացրել ճանապարհների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման, միջին նորոգման և կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների համար

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման համար կատարել վերաբաշխում՝ շուրջ 15,65 մլրդ դրամի, և այն ուղղել մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման, նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների մատուցման, հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման, ինչպես նաև տրանսպորտային օբյեկտի կառուցման, վերակառուցման և նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար: Ինչպես նշել է Տարածքային … Read more