Բաքվի վերաքննիչ դատարանը կայացրեց Արցախի նախկին ղեկավարների գործով վերջնական վճիռը. ինչպե՞ս այն կարող է բողոքարկվել միջազգային ատյաններում

Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր կայացրել է իր վերջնական վճիռը գերեվարված 16 հայերի, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչների գործով: Առաջին ատյանի վճիռն անփոփոխ է թողնվել: Կարծես ոչ ոք չեր էլ կասկածում. այդ դեպքում ինչո՞ւ էին բողոքարկում: Թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Ինչպես և սպասվում էր,  ուժի մեջ են թողել դատավճիռը, որի համաձայն … Read more

Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները

Կառավարության որոշմամբ նախատեսվում է պետբյուջեով ԿԳՄՍ նախարարությանը հատկացված կապիտալ ծախսերի միջև կատարել վերաբաշխում 5,6 մլրդ դրամի չափով։ Գումարը կուղղվի՝ ՀՀ մարզերում 35 մանկապարտեզի հիմնանորոգման/վերանորոգման աշխատանքներն ավարտելուն, 8 մանկապարտեզի հիմնանորոգման/վերանորոգման աշխատանքները մեկնարկելուն և 18 շինարարությունն ավարտված մանկապարտեզներում լրացուցիչ աշխատանքները կատարելուն, 8 մանկապարտեզի նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունը ձեռք բերելուն, … Read more

Խորհրդարանը քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը ԱԺ փոխխոսնակի պաշտոնում

Այսօր խորհրդարանը չավարտեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ից Արամ Վարդևանյանի թեկնածության քննարկումը։ Հարցեր տալու համար 43 պատգամավոր էր հերթագրվել, իսկ ելույթների համար՝ է՛լ ավելի շատ՝ 59 պատգամավոր։ «Բավականին պոպուլյար եք, պարոն Վարդևանյան», – ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Շնորհակալ եմ», – արձագանքեց ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածուն: Օրվա վերջում ելույթները նոր-նոր սկսեցին, ու եթե … Read more

Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ փոփոխություններ են կատարվել հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգում: Ըստ նոր փոփոխության՝ այսուհետ տրանսպորտային փոխհատուցում կստանան ոչ միայն ազգային փոքրամասնությունների լեզուները որպես օտար լեզու դասավանդող ուսուցիչները, այլև ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումը խմբակային ձևաչափով իրականացնող խմբակավարները: Նոր իրավակարգավորմամբ նախատեսվում է ստեղծել հավասար պայմաններ … Read more

Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան, եթե շարունակվեն նրանց ձերբակալությունները․ Մատվիենկո

Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան, եթե շարունակվեն ռուս զբոսաշրջիկների ձերբակալությունները։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել հանրապետությունում երրորդ երկրների հարցումներով Ռուսաստանի քաղաքացիների համակարգված ձերբակալությունների վրա։ Նրա խոսքով՝ եթե նման գործելակերպը շարունակվի, Ռուսաստանը ստիպված կլինի իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան։

Պաշտպանության և առողջապահության ոլորտների համար կապահովվի բարձր որակավորմամբ անհրաժեշտ բժշկական կադրերի համալրումը

Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում 2026/2027 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ կլինիկական ռեզիդենտուրայի (կլինիկական օրդինատուրայի) ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների։ Արդյունքում՝ կապահովվի պաշտպանության և առողջապահության ոլորտների համար բարձր որակավորմամբ անհրաժեշտ բժշկական կադրերի համալրումը։ Ըստ հիմնավորման՝ կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերի հատկացումը նպատակ ունի … Read more

Թեկնածուն՝ ոչ միակ քննարկման թեման․ ԱԺ-ն 3-րդ փոխնախագահի ընտրության հարցը կքննարկի նաև վաղը

9-րդ գումարման Ազգային ժողովն արդեն 5-րդ օրն է շարունակել է աշխատանքը։ Հիշեցնենք՝ նախորդ օրերի նիստերում ընտրվել են Ազգային ժողովի նախագահը և երկու փոխնախագահները։ Այսօր պատգամավորներն անդրադարձել են 3-րդ փոխնախագահի ընտրության հարցին։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնի համար առաջադրել էր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

Կբարելավվեն տարեցների և երեխաների շուրջօրյա խնամք ու սոցիալական սպասարկում իրականացնող շենքային պայմանները

Կառավարության որոշմամբ կապահովվի տարեցների և երեխաների շուրջօրյա խնամք ու սոցիալական սպասարկում իրականացնող ՊՈԱԿ-ների բնականոն գործունեությունը։ Ըստ հիմնավորման՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրականացնում է տարեցների և երեխաների շուրջօրյա խնամք և սոցիալական սպասարկում իրականացնող ՊՈԱԿ-ների կողմից շահագործվող անշարժ գույքերի կառուցման, հիմնանորոգման/վերակառուցման աշխատանքներ՝ շենքային պայմանները բարելավելու և դրանց շահառուներին պահանջվող որակի ծառայություններ մատուցելու նպատակով: Ինտենսիվ աշխատանքներ են … Read more

Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր

Գործադիրն ընդունել է որոշում՝ առանց պետտուրք գանձելու օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Հիմնավորման համաձայն՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին … Read more

Կլուծվեն Երևանի Վարդաշենում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրները

Կառավարությունն ընդունել է «Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի հ. 66/1 և Վարդաշեն 6-րդ փողոցի հ. 68ա հասցեներում գտնվող շենքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ այդ բնակելի շենքերը հանդիսանում են 4-րդ կարգի վթարային և կանգնած են փլուզման վտանգի առաջ: Որոշմամբ նախատեսվում է քննարկվող հատվածը ճանաչել հանրության գերակա շահ, որի արդյունքում նշված շենքերի … Read more