Երևանին և մարզերին վերջին մեկ տարում որքա՞ն այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է 2025-2026 թվականների ընթացքում Դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանն ու համայնքներին վերադարձված հանրային բարիքին՝ այգիներին, պուրակներին, զբոսայգիներին, անտառային տարածքներին: Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի և Լոռու մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքում վերադարձված գույքերի մասին՝ մասնավորապես ընդգծելով. «Սյունիքի մարզում՝ պետական … Read more

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան: Այս մասին հայտնել է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը: Փաշինյանը Չոլպոն-Ատայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունների բացման հարցը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական գրասենյակի բացման հարցը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Վլադիկավկազում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչության ղեկավար Բագիր Մամիևը։ «Այսօրվա դրությամբ այս հարցը (Վլադիկավկազում հայկական հյուպատոսական գրասենյակի բացումը – խմբ.), ինչպես նաև Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը, երկկողմ օրակարգից չի հանվել, սակայն որևէ կոնկրետ … Read more

Մի շարք օբյեկտներում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են վարչական իրավախախտման դեպքեր․ կազմվել է 11 արձանագրություն

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակման ենթակա օբյեկտներում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են վարչական իրավախախտման դեպքեր, մասնավորապես` առանց համապատասխան թույլտվության հեստապարային ակումբների գործունեության կազմակերպման, նշված օբյեկտներում առանց համապատասխան թույլտվության ժամը 24:00-ից հետո գործունեության իրականացման, առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի վաճառքի, ինչպես … Read more

Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը (2026թ․): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ հուլիսի 29-30-ը և օգոստոսի 2-ին, Նոր Նորքում՝ հուլիսի 30-ին, Շենգավիթում` չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ հուլիսի 31-ին և օգոստոսի 2-4-ը, Նոր … Read more

Հարցնում են իրար. «ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից

Նորընտիր ազգային ժողովն արդեն չորրորդ օրն է աշխատում է։ Դեռևս ընթանում են ղեկավար կազմի ընտրությունները, բայց քաղաքական ուժերն արդեն հասցրել են ներկայացնել իրենց առաջին դիրքորոշումներն ու հակադրությունները։ Ի՞նչ խորհրդարան է ձևավորվում Հայաստանում, ինչպիսի՞ քաղաքական մշակույթ է նկատվում և ի՞նչ մարտահրավերներ են սպասվում նոր գումարման ԱԺ-ին. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» … Read more

Հակառակ տնտեսական պատնեշների՝ հայկական միրգն ու բանջարեղենը ռուսական շուկա է հասնում երրորդ երկրների տարածքով

Ռուսաստանի մաքսային ծառայությունը հայկական գուղատնտեսական ապրանքների ապօրենի ներմուծման մի շարք դեպքեր է արձանագրել: Հիշեցնենք՝ մայիսից սկսած Ռուսաստանը առևտրային արգելքներ է կիրառում հայկական տարբեր ապրանքատեսակների համար: Չնայած դրան, արտադրանքը այս կամ այն ճանապարհով հասնում է սպառողին: Ի՞նչ նոր դեպք է արձանագրվել: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: «Ռուսաստանի Դաղստանի Հանրապետության Տրանսպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ ռուս-ադրբեջանական սահմանում, … Read more

Սոցիալականից՝ բարեկեցության. իշխանությունը փոխո՞ւմ է հանձնաժողովի և նախարարության անվանումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի անվանումը, ոչ թե սոցիալական հարցերի, այլ բարեկեցության. «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների թեկնածուներին ներկայացնելիս հընթացս փոխեց անվանումը: «Հիմնական միտքը եկել է դեռևս նախընտրական ծրագրի մշակման ընթացքում՝ «Քաղաքացիական պայմանագրի», – ասաց ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նազելի Բաղդասարյանը։ ՔՊ-ի կուսակցական ծրագրում բարեկեցություն բառը … Read more

Գրավիչ հայտարարություն, դատարկ բնակարան․ ինչպե՞ս են խաբում վարձակալներին

Սոցիալական ցանցերում վերջին շրջանում ակտիվացել են բնակարանների վարձակալության անվան տակ իրականացվող խարդախությունները։ Հանցավորները հրապարակում են գրավիչ հայտարարություններ, լուսանկարներ և առաջարկում շուկայականից ցածր գնով բնակարաններ՝ պահանջելով կանխավճար կամ ամրագրման գումար։ Կիբեռոստիկանությունը հորդորում է մինչև որևէ վճարում կատարելը համոզվել հայտարարության և վարձատուի իսկության մեջ։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 15-ին կքննի ԹՐԻՓՓ համաձայնագրի Սահմանադրությանը համապատասխանության հարցը

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 15-ին կքննի ԹՐԻՓՓ համաձայնագրի Սահմանադրությանը համապատասխանության հարցը:Դատարանը երեկ որոշել է գործն ընդունել քննության: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Սահմանադրական դատարանը որոշել է գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով։ Եթե ՍԴ-ն միջազգային պայմանագրի պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչի, այն կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման: