Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

SHANTNEWS.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 368 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425.5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.45 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․65 դրամ:

ՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն

Հանցավոր դրսևորումների կանխում՝ հնարավոր օջախների վերահսկողությամբ, ապօրինի զենքերի ու թմրամիջոցների հայտնաբերում՝ թիրախային հակազդմամբ։ ՆԳՆ ոստիկանության ծառայողները նույն հետևողականությամբ հանրապետության ողջ տարածքում շարունակում են հատուկ միջոցառումները։ Միայն հուլիսի 22-ից 31-ը ՆԳՆ ոստիկանության ծառայողները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի շուրջ երեք տասնյակ հավաքատեղիներում։ Թիրախային աշխատանքի արդյունքում Համայնքային ոստիկանության բաժիններ են տեղափոխվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող … Read more

Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 6-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի (ամբողջությամբ), Հաղթանակ 1-ին փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ նրբանցքների, Վարդանյան, Նորիկի, Դեղոյան, Լյովայի փողոցների առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության … Read more

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում, Վանաձորի, Ստոփանավանի, Երևանի մի շարք հասցեներում՝ օգոստոսի 5-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք բնակավայրերի գազասպառողների, «ԳԱՀ-1» ՍՊԸ-ի, ժամը 10:00-ից մինչև ժամը 21:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-2» թաղամասի ՔՇՀ-3-ի, Ստեփանավան քաղաքի Ամերիկյան, Դեսինի, Պրոմեթևսի և Ռումինական փողոցների, գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Երևան … Read more

Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է․ ՏԿԵՆ

Էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում տեղի ունեցած վթարի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել էր Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք քաղաքների և հարակից բնակավայրերի էլեկտրամատակարարումը։Տեղեկացնում ենք, որ վթարի հետևանքները վերացվել են, և նշված մարզերի համայնքներում ու բնակավայրերում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։ Այս մասին հայտնել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից: «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության … Read more

ԿԲ-ի որոշումն ու բանկերի առաջին կիսամյակի ցուցանիշները

Հայաստանի կենտրոնական բանկը հերթական նիստում քաղաքականության տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.50% մակարդակում։ Հայաստանի բանկերի միությունում էլ ամփոփել են տարվա առաջին կիսամյակի արդյունքները՝ ներկայացնելով բանկային համակարգի հիմնական ցուցանիշներն ու արձանագրված միտումները։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

Հաճախ ամոթի զգացողություն եմ ունենում այն թեմաներից, որոնք քննարկում ենք․ Քրիստինե Վարդանյանը՝ ԱԺ աշխատանքների մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին։ Զրույցը հիմնականում ծավալվել է 9-րդ գումարման Ազգային ժողովի և մասնավորապես առաջին նստաշրջանի աշխատանքների շուրջ։ «Եթե անկեղծ, շատ հոգնեցուցիչ են նիստերը։ Ունենք այն, ինչ ունենք։ Ես հաճախ ամոթի զգացողություն եմ ունենում այն թեմաներից, որոնք քննարկում ենք»,-նշել է պատգամավորը։ Քրիստինե Վարդանյանը խոսել է նաև իրենց քաղաքական ուժի … Read more

Ե՞րբ ու ինչպե՞ս կարող է լուծվել ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարցը

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում հավանաբար կքննարկվի կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է  ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրավունք ունեն առանց Հայաստանի այդպիսի հարցեր քննարկել: «Դե փաստ է, որ Հայաստանն արդեն մոտ երեք տարի է, ինչ վճարումներ … Read more

Հայկ Կնոջորյանը՝ ԱԺ փոխնախագահ, քննարկվում են մյուս թեկնածուները

Ազգային ժողովում երկրորդ օրն է՝ ընթանում են փոխխոսնակների ընտրության քննարկումները։ Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկն արդեն ընտրված է՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը։ Մյուս թեկնածուն իշխանական Վահագն Ալեքսանյանն է։ Նրա թեկնածությունը ներկայացրեց Արուսյակ Ջուլհակյանը, հետո արդեն պատգամավորը հանդես եկավ ելույթով։ Թվարկեց մի շարք ձեռքբերումներ, որ, ըստ Ալեքսանյանի, իշխանությունը ունեցել է անցնող տարիներին։ Նշեց, որ դրանցից ամենակարևորը օգոստոսի … Read more

Ումի՞ց և ի՞նչ «ազդակներ» է ստացել Հաջիևը. ընդդիմությունն աշնանը «ծանր զարգացումներ է սպասում»

Բաքվում ազդակներ են ստացել, որ մոտ ապագայում Հայաստանում մեկնարկելու է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևը: Հնարավոր համարելով Հայաստանում հանրաքվեի կազմակերպումը, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան կրկնել է Բաքվի պահանջը՝ Հայաստանի սահմանադրության նախաբանում՝ Ադրբեջանի հասցեին տեղ գտած պահանջների վերացումից հետո միայն կստորագրեն խաղաղության համաձայնագիրը: Նույն պահանջը այսօր վերահաստատել … Read more