«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք բնակավայրերի գազասպառողների, «ԳԱՀ-1» ՍՊԸ-ի,
ժամը 10:00-ից մինչև ժամը 21:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-2» թաղամասի ՔՇՀ-3-ի, Ստեփանավան քաղաքի Ամերիկյան, Դեսինի, Պրոմեթևսի և Ռումինական փողոցների, գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի, Ղ.Փարպեցու, Արամի, Եկմալյան, Սարյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: