ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում հավանաբար կքննարկվի կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրավունք ունեն առանց Հայաստանի այդպիսի հարցեր քննարկել:
«Դե փաստ է, որ Հայաստանն արդեն մոտ երեք տարի է, ինչ վճարումներ չի կատարում ՀԱՊԿ միասնական բյուջե: Հայաստանի պարտքի չափը ոչ մի տեղ չի հիշատակվում, դա գաղտնի է, բյուջեի չափը գաղտնի ինֆորմացիա է, բայց կոնկրետ 10 տոկոսն այդ բյուջեի ձևավորվում է Հայաստանի մասնակցությամբ: Շատ մեծ գումար չէ, բայց Հայաստանն այդ գումարը չի վճարում, իհարկե սկզբունքներից ելնելով: Իսկ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ կետը հստակ ասում է, որ եթե մի անդամ պետություն երկու տարվա ընթացքում վճարումներ չի կատարում միասնական բյուջե, կազմակերպության խորհուրդն իրավունք ունի պատժամիջոցներ կիրառել այդ երկրի նկատմամբ»,-ասել է Երկանյանը:
Իսկ ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարցը կարո՞ղ է ևս քննարկման առարկա դառնալ: Ի՞նչ դիրքորոշում ունեն այս հարցի վերաբերյալ Հայաստանի իշխանությունները: Ի՞նչ իրավական հիմքերի վրա են կառուցվելու Հայաստանի հարաբերությունները ՀԱՊԿ անդամ պետությունների հետ՝ կազմակերպության կազմից Հայաստանի հեռացման դեպքում:
Ավելին՝ ամբողջական տեսանյութում: