Գրավիչ հայտարարություն, դատարկ բնակարան․ ինչպե՞ս են խաբում վարձակալներին

Սոցիալական ցանցերում վերջին շրջանում ակտիվացել են բնակարանների վարձակալության անվան տակ իրականացվող խարդախությունները։ Հանցավորները հրապարակում են գրավիչ հայտարարություններ, լուսանկարներ և առաջարկում շուկայականից ցածր գնով բնակարաններ՝ պահանջելով կանխավճար կամ ամրագրման գումար։ Կիբեռոստիկանությունը հորդորում է մինչև որևէ վճարում կատարելը համոզվել հայտարարության և վարձատուի իսկության մեջ։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 15-ին կքննի ԹՐԻՓՓ համաձայնագրի Սահմանադրությանը համապատասխանության հարցը

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 15-ին կքննի ԹՐԻՓՓ համաձայնագրի Սահմանադրությանը համապատասխանության հարցը:Դատարանը երեկ որոշել է գործն ընդունել քննության: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Սահմանադրական դատարանը որոշել է գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով։ Եթե ՍԴ-ն միջազգային պայմանագրի պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչի, այն կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման:

Ինչո՞ւ Պուտինը չի շնորհավորում Փաշինյանին, և ի՞նչ կապ ունեն Գրոզնին և Գազան Երևանի մանկապարտեզների հետ․ ԱԺ նիստի ուշագրավ մանրամասները

9-րդ գումարման Ազգային ժողովը շարունակել է աշխատանքը։ Քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված երկրորդ թեկնածուի՝ Վահագն Ալեքսանյանի ընտրության հարցը։ Երեկ այն ընդմիջվել էր կարծիքների փոխանակության փուլում։ Ելույթների համար հերթագրվել էր 46 պատգամավոր։ Այսօր իրենց ելույթներում պատգամավորները դարձյալ հպանցիկ են անդրադարձել բուն թեկնածուի ընտրության հարցին, և ինչպես նախորդ նիստերին, ավելի շատ փոխադարձ մեղադրանքներ են հնչել։Նիստի … Read more

Մաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել

Ավտոմեքենաներից գողություն կատարողներին հայտնաբերելու Մաշտոցի համայնքային ոստիկանների միջոցառումներն արդյունք տվին հուլիսի 17-ի գիշերը։ Ժամը 1․30-ի սահմաններում Մազմանյան փողոցում ձերբակալվեցին և իրենց վարած «Տեսլա» մակնիշի մեքենայով հանդերձ բաժին տեղափոխվեցին Երևանի բնակիչ 20 և 21 տարեկան երկու երիտասարդներ։ Նրանք խոստովանեցին անցած գիշեր կատարած իրենց արարքները։ Մի դեպքում երիտասարդները մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցում կայանված «Մերսեդեսից» գողացել էին կողային հայելիների … Read more

Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։35-ին, Սևանա լճի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ երեխա է խեղդվում։ Ջրափրկարարները մոտ 10 մ հեռավորությունից 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ։

Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացվել էր տեղեկատվություն Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ապօրինի պահվող գայլի վերաբերյալ։ Այս մասին հայտնել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Հարուցված վարչական վարույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ Ծովագյուղ համայնքի բնակիչ Մ․Ա․-ն իր տան բակի փակ շինությունում, առանց օրենքով սահմանված համապատասխան թույլտվության, պահում է երկու գայլ։ Ս․թ օգոստոսի … Read more

Մտադիր չենք միջամտել Երևանի ներքին գործերին․ Հաջիև

Ադրբեջանն ու Հայաստանը հասել են հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջնական փուլին, և խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն վերջնականապես հաստատվել և նախաստորագրվել է։ Այս մասին թուրքական «Միլլիեթ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Հաջիևը բարձր է գնահատել Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից «Իրական Հայաստանի» հայեցակարգի առաջխաղացումը։ Նա նաև նշել … Read more

Ինչպե՞ս է շոգն ազդում սրտի վրա

Բարձր ջերմաստիճանն ու օդի բարձր խոնավությունը մեծացնում են սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը։ Շոգ եղանակին սիրտն աշխատում է ավելի մեծ լարվածությամբ, իսկ բարդությունների վտանգն առավել բարձր է սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց շրջանում։ Ինչպե՞ս է շոգն ազդում սրտի վրա Արյունատար անոթների լայնացման հետևանքով զարկերակային ճնշումը կարող է նվազել, իսկ սրտի կծկումների հաճախությունը՝ ավելանալ։ Առատ քրտնարտադրությունը կարող է հանգեցնել … Read more

Բաքուն ողջունում է Երևանի կողմից ընդունված «Իրական Հայաստանի» հայեցակարգը. Հաջիև

Բաքուն ողջունում է Երևանի կողմից ընդունված «Իրական Հայաստանի» հայեցակարգը: Այս մասին թուրք լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով Հաջիևի խոսքերը, գրում է, որ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը սահմանափակված չէ միայն թղթի վրա արված հայտարարություններով։ «Մենք դրական ենք գնահատում այն փաստը, որ Հայաստանի … Read more