Ֆիդան․ Անկարան հսկայական ջանքեր է գործադրել Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համար

13 ապրիլի 2026 – 17:57 AMT PanARMENIAN.Net – Անկարան հսկայական ջանքեր է գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար՝ «սկսած ուժի չափավոր կիրառումից մինչև որակյալ դիվանագիտություն», հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը: Նա հավելել է, որ երկիրը սահման ունի Կովկասում, և այստեղ պատերազմներն ու անկայունությունն ազդում են նաև Թուրքիայի վրա, հայտնում է Factor.am-ը: … Read more

Երևանում սպանված Բայմուրադովայի գործով կասկածյալների հետախուզում է հայտարարվել ՌԴ-ում

10 ապրիլի 2026 – 18:29 AMT PanARMENIAN.Net – Երևանում սպանված չեչեն Այշաթ Բայմուրադովայի գործով կասկածյալների հետախուզում է հայտարարվել ՌԴ-ում: Ռուսաստանի ՆԳՆ-ի հետախուզման բազայում հայտնվել են Կարինա Իմինովայի և Սաիդ-Համզատ Բայսարովի տվյալները, որոնք համարվում են սպանությանՆ առնչվող անձինք, այտնում է «ՔԿ SOS» ճգնաժամային խումբը։ Միաժամանակ, բազայում չի նշվում ոչ այն հոդվածը, որի շրջանակում նրանք որոնվում են, … Read more

Ամերիկյան MESA-ն պահանջել է վերականգնել Գզոյանին պաշտոնում

10 ապրիլի 2026 – 15:38 AMT PanARMENIAN.Net – Հյուսիսային Ամերիկայի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիան՝ MESA-ն, նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնում անհապաղ վերականգնել Էդիտա Գզոյանին և երաշխավորել ինստիտուտի ակադեմիական անձեռնմխելիությունը։ Ասոցիացիան շեշտում է, որ Գզոյանն առանցքային առաջնորդող դեր է ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր գիտական աշխատանքների խթանման, … Read more

ՀՀ քաղհասարակության պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան

10 ապրիլի 2026 – 13:05 AMT PanARMENIAN.Net – Ապրիլի 10-ից 12-ն Ադրբեջանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվելու է հերթական երկկողմ կլոր սեղանը՝ Ադրբեջանի և ՀՀ քաղհասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նախաձեռնությունն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի քաղհասարակությունների ներկայացուցիչների միջև երկխոսության զարգացմանն ու անմիջական շփումների կազմակերպմանը։ Այս անգամ հայկական պատվիրակությունն Ադրբեջան է հասել ցամաքային սահմանով, հատել է դելիմիտացված … Read more

Այրըմ․ Եթե Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղություն հաստատվի, հայ-թուրքական սահմանն էլ կբացվի

10 ապրիլի 2026 – 10:54 AMT PanARMENIAN.Net – Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի և երկարաժամկետ կարգավորման ձեռքբերման դեպքում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կբացվի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի և Ադրբեջանի միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրըմը՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանների աշխատանքային խմբերի համատեղ նիստի ընթացքում, որը կայացել է Միլի … Read more

Թեհրանի հայկական եկեղեցում Խամենեիի հիշատակին նվիրված արարողություն է անցկացվել

10 ապրիլի 2026 – 10:35 AMT PanARMENIAN.Net – Թեհրանի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցում անցկացվել է Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակին նվիրված արարողություն, հայտնում է Factor.am-ը՝ Al Jazeera-ի վրա հղումով: Միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Խամենեիի սպանության 40-րդ օրը՝ ի նշան կրոնական համայնքներում ազգային միասնություն հաստատելու պաշտոնական ջանքերի։ Պետական հեռուստատեսությունը ցուցադրել … Read more

Արմենպրես․ Պետդեպը հայտնել է, որ TRIPP-ը շարունակում է մնալ ԱՄՆ առաջնահերթություններից մեկը

10 ապրիլի 2026 – 10:11 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծն իրականություն դարձնելու հանձնառությանը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը, տեղեկացնում է Արմենպրեսը: «TRIPP-ը շարունակում է մնալ ԱՄՆ առաջնահերթություններից մեկը, քանի որ այն ունի Հարավային Կովկասում և դրանից դուրս … Read more

Լիտվայի վարչապետն՝ Ալիևին․ Աջակցում ենք Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության հասնելու ջանքերին

9 ապրիլի 2026 – 17:57 AMT PanARMENIAN.Net – Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո X-ի էջում գրել է, որ իր երկիրն աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության ջանքերին: «Լիտվան վճռականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին, ողջունում է ձեռք բերված առաջընթացը և պաշտպանում է տարածաշրջանում … Read more

USCIRF զեկույցն անդրադարձել է հուշարձանների ոչնչացմանն Արցախում, հայ գերիների նկատմամբ բռնությանը

9 ապրիլի 2026 – 16:02 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը՝ USCIRF-ն, ներկայացրել է կրոնական ազատությունների մասին 2026 թվականի տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձ է կատարվել 2025 թվականի իրադարձություններին։ Ադրբեջանի վերաբերյալ փաստաթղթում նշվում է, որ իշխանությունները կատարել են կրոնական ազատության լուրջ խախտումներ։ Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության … Read more

Զախարովա․ ՀՀ-ում շատ են ուժերը, որոնք միտված են ՌԴ հետ կառուցողական գործակցության

8 ապրիլի 2026 – 18:40 AMT PanARMENIAN.Net – Հայաստանում շատ են քաղաքական ուժերը, որոնք տրամադրված են ՌԴ հետ կառուցողական համագործակցության, հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ երկու երկրներին միավորում են տարաբնույթ կապեր, պատմություն, այդ թվում՝ քաղաքակրթական ընդհանրությունը, Ռուսաստանում 2 միլիոնանոց հայկական սփյուռք կա, հայտնում է Sputnik Արմենիան: «Մենք չենք կարող անտեսել … Read more