10 ապրիլի 2026 – 13:05 AMT
PanARMENIAN.Net – Ապրիլի 10-ից 12-ն Ադրբեջանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվելու է հերթական երկկողմ կլոր սեղանը՝ Ադրբեջանի և ՀՀ քաղհասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նախաձեռնությունն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի քաղհասարակությունների ներկայացուցիչների միջև երկխոսության զարգացմանն ու անմիջական շփումների կազմակերպմանը։
Այս անգամ հայկական պատվիրակությունն Ադրբեջան է հասել ցամաքային սահմանով, հատել է դելիմիտացված և դեմարկացված հատվածը, ինչպես նաև անցել սահմանային և անձնագրային հսկողության բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, հայտնում է APA-ն։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսությունն իրականացվել է համաձայնեցված երկկողմ խաղաղության օրակարգի շրջանակում, որը հաստատվել է Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։
Հանդիպման օրակարգում են խաղաղության գործընթացի ներկա փուլի, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների՝ իրենց երկրներում իրականացրած գործունեության և ձեռք բերված արդյունքների, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակի քննարկումները։
Առանձին նիստերը նվիրված են լինելու հասարակական մակարդակում խաղաղության առաջմղմանը և խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության ամրապնդմանը։
Մասնակիցները հայկական կողմից`
- Արեգ Քոչինյան – համակարգող, Հայկական խորհրդի նախագահ։
- Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ։
- Նաիրա Սուլթանյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն։
- Նարեկ Մինասյան – Հայկական խորհրդի ասոցիացված փորձագետ։
- Սամվել Մելիքսեթյան – Հայկական խորհրդի փորձագետ։
- Ստեփան Գրիգորյան – Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության հարցերով վերլուծական կենտրոնի վարչության նախագահ։
- Էդգար Վարդանյան – Հայկական խորհրդի ասոցիացված փորձագետ։
- Ռոբերտ Գևոնդյան – Հայկական խորհրդի փորձագետ։
- Լուսինե Խառատյան – գրող և մշակութային մարդաբան։
- Նելլի Մինասյան – պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ, թուրքագետ։
- Դավիթ Ստեփանյան – 1in.am-ի քաղաքական մեկնաբան, Հայկական միջազգային անվտանգության և հարաբերությունների ինստիտուտի փորձագետ։
- Ռուբեն Բաբայան – Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար։
- Էլեոնորա Սարգսյան – խաղաղության և գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդների հետ աշխատանքի մասնագետ։
- Նաիրա Մարտիկյան – խմբագիր, JAMnews (Հայաստան)-ի տնօրեն։
- Վազգեն Կարապետյան – «Եվրասիական գործընկերություն» հիմնադրամի փոխտնօրեն։
- Տաթև Դանիելյան – Հայաստանի հանրային հեռուստատեսության քաղաքական ծրագրերի գլխավոր խմբագիր, հաղորդավարուհի։
- Արմեն Պետրոսյան – տարածաշրջանային քաղաքականության փորձագետ, «Օրբելի» կենտրոն։
- Ալեն Ամիրխանյան – Հակոբյանի էկոլոգիական կենտրոնի (AUA) տնօրեն։
- Նելլի Ռաֆայելյան – լրագրող, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն։
- Հայաստանի հանրային հեռուստատեսության օպերատոր։
Մասնակիցները ադրբեջանական կողմից`
- Ֆարհադ Մամեդով – համակարգող, Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն։
- Ռուսիֆ Հուսեյնով – Թոփչուբաշովի կենտրոնի տնօրեն։
- Ռամիլ Իսկենդերլի – ՀԿ-ների ազգային ֆորումի վարչության նախագահ։
- Քյամալյա Մամեդովա – First News Media ինտերնետային պորտալի գլխավոր խմբագիր։
- Ֆուադ Աբդուլաև – Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի առաջատար մասնագետ։
- Դիլյարա Էֆենդիևա – Ադրբեջանի կանանց իրավունքների պաշտպանության ընկերությանն առընթեր «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» կենտրոնի ղեկավար
- Քենուլ Բադալովա – Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցությունների վերլուծության կենտրոնի գիտաշխատող։
- Զաուր Շիրիև – Կարնեգիի «Ռուսաստան և Եվրասիա» կենտրոնի փորձագետ։
- Ռաուֆ Աղամիրզաև – տրանսպորտի փորձագետ, Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր Հանրային խորհրդի անդամ։
- Գյուլբենիզ Գանբարովա – «Գյուղական տարածքների կանանց ասոցիացիա» հասարակական միավորման նախագահ։
- Նազրին Ալիևա – «Մարդու իրավունքների աջակցության կենտրոն» հասարակական միավորման ներկայացուցիչ։
- Սանան Ռզաև – CBC հեռուստաալիքի խմբագիր և առաջատար քաղաքական մեկնաբան։
- Էմին Ալիև – TREND միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։
- Մուրադ Մուրադով – Թոփչուբաշովի կենտրոնի փոխտնօրեն։
- Այթեն Գահրաման – Բաքվի միջազգային մուլտիկուլտուրալիզմի կենտրոնի խորհրդական։
- Իլյաս Հուսեյնով – քաղաքական վերլուծաբան։
- Գյուլշան Ախունդովա – «Կին, զարգացում, ապագա» հասարակական միավորման նախագահ։
- Օրխան Բաբաև – Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի աշխատակից։
- Օրխան Ամաշով – AnewZ-ի գլխավոր խմբագրի տեղակալ և հաղորդավար։
- Եգյանա Հաջիևա – Մամուլի խորհրդի վարչության անդամ։