Թեհրանի հայկական եկեղեցում Խամենեիի հիշատակին նվիրված արարողություն է անցկացվել

Թեհրանի հայկական եկեղեցում Խամենեիի հիշատակին նվիրված արարողություն է անցկացվել

10 ապրիլի 2026 – 10:35 AMT

PanARMENIAN.NetԹեհրանի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցում անցկացվել է Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակին նվիրված արարողություն, հայտնում է Factor.am-ը՝ Al Jazeera-ի վրա հղումով:

Միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Խամենեիի սպանության 40-րդ օրը՝ ի նշան կրոնական համայնքներում ազգային միասնություն հաստատելու պաշտոնական ջանքերի։

Պետական հեռուստատեսությունը ցուցադրել է տեսարաններ քաղաքի կենտրոնից, որտեղ հավաքվել էր նախկին գերագույն առաջնորդի հիշատակը սգացող բազմությունը։

Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է փետրվարի 28-ին, ինչից հետո երկրում հայտարարվել էր 40-օրյա սուգ։ Մոտ մեկ շաբաթ Իրանը կառավարվել էր ժամանակավոր ղեկավար խորհրդի կողմից, որից հետո երկրի ղեկավար է դարձել Մոջթաբա Խամենեին։

Leave a Comment