Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողին դիմած և օժանդակած անձանց վերաբերյալ վարույթը հանձնվել է դատարան

Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ի.-ին դիմած և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2024 թվականի դեկտեմբերին Մ.Թ.-ն պահանջ է ներկայացրել իր եղբայր Լ.Թ.-ին՝ Լ.Թ.-ի ընտանիքին փաստացի պատկանող և սեփականության իրավունքով Լ.Թ.-ի կնոջ … Read more

ՀՀ-ին վերադարձվել Արարատում գտնվող՝ ավելի քան 158 միլիոն դոլար արժեքով շուրջ 5330 հա մակերեսով հողատարածք

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքները «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու վերաբերյալ փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Արարատի նախկին մարզպետ Ա.Ս.-ն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իրավական ակտերի պահանջների խախտմամբ, 2006 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ՝ Արարատի … Read more

Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 1600 քմ ընդհանուր մակերեսով 2 հողամաս

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հուլիսի 13-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և երկու ֆիզիկական անձանց՝ Գլաձոր համայնքի Գետափ 29-րդ փողոցի 4-րդ և 6-րդ հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Հակակոռուպցիոն դատարանի վճռով՝ Գլխավոր դատախազության հայցը բավարարվել էր. դադարեցվել էր վերոնշյալ հողամասերի նկատմամբ ֆիզիկական երկու անձանց սեփականության … Read more

Միջնորդությունը բավարարվել է. գողության մեջ մեղադրվողը հանձնվել է Անդորրայի իրավասու մարմիններին

Նոյեմբեր 10,2025 18:06 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Անդորրայի Իշխանապետության (Անդորրա) իրավասու մարմնի միջնորդությունը. գողության մեջ մեղադրվող Զ.Գ.-ն հանձնվել է Անդորրայի իրավասու մարմիններին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ     Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս … Read more

10 ամսվա ընթացքում պետությանն է վերադարձրել ավելի քան 15 միլիոն դոլարին համարժեք գույք և դրամական միջոց

Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, պետությանը կամ համայնքին է վերադարձրել 15 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 5 միլիարդ 947 միլիոն դրամ արժեքով գույք և դրամական միջոց: Դրանցից 5 միլիարդ 697 միլիոն դրամը գույքերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների հանրագումարն է, մնացածը՝ … Read more

Հայաստանի և Իտալիայի զինվորական դատախազությունների միջև համագործակցության խորացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր կստորագրվի

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի նոյեմբերի 6-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության Գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկին: Հանդիպմանը մասնակցել են նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր … Read more

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 35 միլիոն 200 հազար դրամ

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 35 միլիոն դրամ. դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ: Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 1-ին ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում) (երկու դրվագ) և 308-րդ հոդվածի … Read more

Դրախտիկում Վլադիմիր Գասպարյանի կնոջ մոր անունով անշարժ գույքերի վերաբերյալ պայմանագրերը լուծելու մասին միջնորդագիր է ուղարկվել Սևան ազգային պարկին

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Դրախտիկ բնակավայրում գտնվող՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մոր անունով գրանցված հողամասի վերաբերյալ պայմանագրերը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին: Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Արևիկ առողջարան» ՍՊ ընկերության միջև 2007 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված՝ պետական … Read more

Տրամադրել են կեղծ փաստաթուղթ, իբր զորակոչիկի մոտ առկա է Պարբերական հիվանդություն. 3 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է հանձնվել

«Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊ ընկերության տնօրենը, նույն կենտրոնի աուտոբորբոքային հիվանդությունների գենետիկայի լաբորատորիայի վարիչը և բժիշկ-գենետիկը, ընդգրկված լինելով 2021 թվականի ձմեռային, 2023 թվականի ամառային և ձմեռային զորակոչերի բժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի կազմում, օգտագործելով մեկ այլ անձի՝ Գ.Հ.-ի` Պարբերական հիվանդության առկայության մասին արյան նմուշի գենետիկական հետազոտության արդյունքները, զորակոչիկ Ս.Մ.-ին տրամադրել են կեղծ փաստաթուղթ, … Read more

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել ԴՕՍԱԱՖ-ի՝ Արմավիրում գտնվող ավտոդրոմի և 6 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ

Նոյեմբեր 04,2025 17:07 2025 թվականի նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Նանսենի 45 ավտոդրոմ հասցեում գտնվող՝ 6 հա մակերեսով հողատարածքի և 88.9 քմ մակերեսով ավտոդրոմի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը՝ 77 միլիոն 144 հազար դրամ: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության … Read more