Դատարան են հանձնվել 2009-2014 թ.թ. ընթացքում ԵՄ-ից 972 միլիոն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը

Ֆինանսների նախարարության Եվրոպական միության հետ աշխատանքների համակարգման բաժնի նախկին ղեկավար Հ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով ԵՄ Հայաստանյան գրասենյակի աշխատակից Մ.Պ.-ի, ԵԱՀԿ գրասենյակների աշխատակիցների և այլ անձանց հետ, ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված մրցույթներում տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով կեղծ դրամաշնորհային ծրագրեր ներկայացնելով և դրանց արդյունքում հաղթող ճանաչվելով, 2009-2014 թվականների ընթացքում Եվրոպական միությունից 16 դրվագով խարդախությամբ հափշտակել է շուրջ … Read more

Էդգար Արսենյանը ՄԱԿ անդամ երկրների ներկայացուցիչներին է ներկայացրել ՀՀ-ում ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում կատարված աշխատանքը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը և Գլխավոր դատախազության վարչության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը Կատարի Պետությունում մասնակցել են ՄԱԿի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (UNCAC) անդամ երկրների համաժողովի 11րդ նստաշրջանին։ Այցի ընթացքում Էդգար Արսենյանն ու Ծովակ Մնացականյանը հանդիպել են Մոլդովայի գլխավոր դատախազի ղեկավարած պատվիրակությանը, քննարկել ընտրական հանցագործությունների քննության մեթոդիկան՝ … Read more

Պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվել շուրջ 6 միլիոն դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7 գույք

 Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերից մեկով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվել 6 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք 2 միլիարդ 319 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7 գույք: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ բոլոր գույքերը Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության … Read more

Վանաձորի մարզահամալիրի պատմությունը նման էր «Սպարտակ» մարզադաշտի հետ կատարվածին: Կարողացանք կանխել. Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաշվեկշռում է ընդգրկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Անդրանիկի փողոց 8 հասցեում գտնվող մարզահամալիրը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 236 միլիոն 929 հազար դրամ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով գույքի նախապատմությանը, նշել է, որ գույքը վերադարձվել է արտադատական կարգով, դատախազական ներգործության … Read more

ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ՝ պահանջում է  գլխավոր դատախազությունը

Դեկտեմբեր 17,2025 11:24 Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Պետական եկամուտների կոմիտեի «Արարատյան» մաքսատուն-վարչության նախկին գլխավոր մաքսային տեսուչ Սամվել Մանվելի Հովեսյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք. 1 … Read more

Ճամբարակի համայնքապետին ինքնակամ կառույցի քանդման միջոցներ ձեռնարկելու միջնորդագիր է ուղարկվել

Դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք (այսուհետ՝ Ազգային պարկ), խախտելով Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի՝ կառուցապատման իրավունքի տրամադրման կարգն ու պայմանները, մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչել ֆիզիկական անձի: Մրցույթի … Read more

Օնլայն վարկեր ձևակերպելով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարած անձը 4 տարի ազատազրկման է դատապարտվել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող քրեական գործով, համակարգչի միջոցով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարած մեղադրյալի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ. մեղադրյալ Ա.Հ.-ն դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման: Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել այն արարքի համար, որ նա, 2021-2022 թվականների ընթացքում, 39 քաղաքացիների մոլորեցնելով, նրանց «Իդրամ» հավելվածներին հասանելիություն ստանալու, … Read more

Պետությանը վերադարձված՝ ավելի քան 174 միլիոն դոլարի գույք և դրամական միջոցներ. ներկայացրել է դատախազության կատարված աշխատանքները

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերից երկուսով գույքեր են ամրացվել Պաշտպանության նախարարությանն ու Շրջակա միջավայրի նախարարությանը: Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկություն է տրամադրել Դատախազության կողմից, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին վերադարձված … Read more

Սեփականության դեմ հանցագործություններով պետությանը պատճառված վնասից շուրջ 868 միլիոն դրամը վերականգնվել է

Դեկտեմբեր 03,2025 16:27 2025 թվականի 11 ամիսների ընթացքում Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների անմիջական հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 867 միլիոն 697 հազար դրամը: Ամբողջությամբ վերականգնվել է նաև համայնքներից մեկին պատճառված՝ 4 միլիոն 500 հազար դրամ վնասը:  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների … Read more