«Սևան» ազգային պարկի աշխատակցի գոմում հայտնաբերվել է 50 մորթված ձի, որի մի մասը ԳՈւՄ-ի շուկայում իրացվել է որպես ցլիկի միս

30 Դեկտեմբերի, 2025 «Իշխանություն» տեղեկություններով՝ օրեր առաջ միջադեպ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի անասնագոմերից մեկի տարածքում։ Վիճաբանության մասնակիցների մի կողմում եղել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) աշխատակիցները՝ ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ, մյուս կողմում՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանի օգնական, ծովագյուղցի Սպարտակ Թովմասյանը։ Պարզվում է՝ Սպարտակ Թովմասյանը իր գոմերում պահել է շուրջ … Read more

Ճամբարակի համայնքապետին ինքնակամ կառույցի քանդման միջոցներ ձեռնարկելու միջնորդագիր է ուղարկվել

Դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք (այսուհետ՝ Ազգային պարկ), խախտելով Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի՝ կառուցապատման իրավունքի տրամադրման կարգն ու պայմանները, մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչել ֆիզիկական անձի: Մրցույթի … Read more

Դրախտիկում Վլադիմիր Գասպարյանի կնոջ մոր անունով անշարժ գույքերի վերաբերյալ պայմանագրերը լուծելու մասին միջնորդագիր է ուղարկվել Սևան ազգային պարկին

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Դրախտիկ բնակավայրում գտնվող՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մոր անունով գրանցված հողամասի վերաբերյալ պայմանագրերը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին: Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Արևիկ առողջարան» ՍՊ ընկերության միջև 2007 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված՝ պետական … Read more