Հռիփսիմյան օրիորդաց դպրոց. կանանց կրթության և անկախության սկզբնավորումը Երևանում. «Հայագիտակ»

19-րդ դարի 50-ական թվականների սկզբից կանանց կանոնավոր կրթությունը մուտք գործեց Երևան։ 1850 թվականին հիմնադրվեց Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը, որը նոր էջ բացեց հայ իրականության մեջ։ Մինչ այդ աղջիկները հիմնականում կրթվում էին տնային պայմաններում՝ մասնավոր վարժուհիների մոտ, ստանալով միայն այնքան գիտելիք, որքան անհրաժեշտ էր համարվում ապագա կնոջ և մոր դերի համար։

Նորաբաց կրթօջախը սանուհիներին տալիս էր ռուսաստանյան լավագույն դպրոցներին համապատասխանող գիտելիքներ։ Ուսումնական ծրագիրը ներառում էր ռուսաց լեզու, ֆրանսերեն, թվաբանություն և երաժշտություն։ Գիմնազիան ավարտելուց հետո շրջանավարտները հնարավորություն էին ստանում աշխատել որպես վարժուհիներ և սեփական վաստակով օգնել իրենց ընտանիքներին։ Սա բավական առաջադեմ քայլ էր կանանց իրավունքների պաշտպանության տեսնակյունից, նաև նրանց սոցիալական անկախության առաջին ձեռքբերումներից մեկը։

Leave a Comment