Ժան Շարդեն. ֆրանսիացի ճանապարհորդ, որը քարտեզագրեց 17-րդ դարի Երևանը․ «Հայագիտակ»

Հմուտ ոսկերիչ, վաճառական և հետաքրքրասեր ճանապարհորդ՝ Ժան Շարդենին նոր երկրներն առաջին հերթին գրավում էին առևտրային հեռանկարների ու նոր շուկաներ գտնելու տեսանկյունից:

Թիֆլիսից դեպի Պարսկահայաստան տանող տխուր ու դժվարին ճանապարհը հյուծել էր նրան. տեղ հասնելուն պես Շարդենը հիվանդացավ: Սակայն, ապաքինվելուց անմիջապես հետո նա սկսեց ուսումնասիրել տեղանքը, կլիման, մարդկանց, նույնիսկ Երևանի խանի պալատն ու նրա հարեմը, որտեղ հյուրընկալվել էր խանի հրավերով։

Շարդենին հատկապես զարմացրել էր այն, որ հայերը՝ լինելով պարսկական տիրապետության տակ, կարողացել են ամուր պահել քրիստոնեական հավատը և հավատարիմ մնալ ազգային ավանդույթներին:

Ինչպես նշում է Երևան քաղաքի պատմության թանգարանի հասարակայնության հետ կապերի և էքսկուրսիոն բաժնի ղեկավար Դիանա Դավթյանը, Շարդենը քարտեզագրել է Երևանը, բերդն ու շրջակայքը։ Այդ քարտեզագրումն ու նկարագրությունը այսօր բացառիկ տեղեկատվական աղբյուր են 17-րդ դարի Երևանի քաղաքային կյանքի մասին։

Leave a Comment