«Վերք Հայաստանի» 185-ամյակը. Խաչատուր Աբովյանի ժառանգությունը՝ նոր մեկնաբանություններով և հոբելյանական ծրագրերով․ «Հայագիտակ»

Այս տարի լրանում է մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի 185-ամյակը։ Այս կապակցությամբ գրողի տուն-թանգարանը նախատեսել է ուշագրավ միջոցառումների շարք։

Թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանը գտնում է, որ վերջապես եկել է ժամանակը, որ մարդիկ հասկանան՝ վեպը բոլորովին էլ «ռսի սապոգի» կամ ցարական իշխանության գովասանք չէ, մանավանդ որ Աբովյանն ինքն արդեն վաղուց հասկացել էր ցարիզմի բացասական կողմերը։

Նա գտնում էր, որ տվյալ պահին ճիշտ էր մնալ ռուսների թևի տակ, ուժեղանալ ու մտածել Հայաստանի անկախ ապագայի մասին։

Միջոցառումների շրջանակում վեպի բնագիր ձեռագիրը երեք ամիս շարունակ կցուցադրվի թանգարանում։

Բացի այդ, կկազմակերպվի նաև գրական դատ՝ նվիրված Աբովյանի անհետացման առեղծվածին, որին կմասնակցեն ուսանողներ, գրականագետներ և թանգարանի այցելուներ։

Նախատեսվում է նաև մինչև տարեվերջ հրատարակել Աբովյանի «Դորպատյան օրագիր»-ը, որն ամփոփում է գրողի կյանքի ամենալուսավոր ու բովանդակալից տարիները։

Leave a Comment