Հոկտեմբերին գնաճը կայունացավ. Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը։ Սեպտեմբերին աճը կտրուկ բարձրացավ մինչև 5 տոկոս (տ/տ)՝ պայմանավորված սննդի և մետաղների արտադրությամբ։ Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները ավելացան 16.2 տոկոսով (տ/տ)՝ Ռուսաստանից ներհոսքերի հաշվին։ Հոկտեմբերին պահպանվեց գնաճի 3.7 տոկոս մակարդակը, և ՀՀ ԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Սեպտեմբերին թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանման աստիճանական դադարումը … Read more

Արտադրողականության խթանումը կարող է նպաստել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ՀՆԱ-ի աճին և ավելի մեծ թվով ու ավելի որակյալ աշխատատեղերի ստեղծմանը

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 24 նոյեմբերի, 2025 թ. – «Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները պետք է հրատապ միջոցներ ձեռնարկեն առկա տնտեսական ակտիվներն ավելի արդյունավետորեն օգտագործելու և իրենց ընկերությունների ու ժողովրդի կարողություններում ներդրումներ անելու համար, ինչը հնարավորություն կտա ավելի արագ աճ ապահովել»,- նշվում է Համաշխարհային բանկի խմբի՝ այսօր հրապարակած զեկույցում։ «Փոփոխությունների ալիքներ. արտադրողականության աճի խթանումը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» … Read more

ՀԲ-ն ՀՀ-ի համար 2025 թ․ կտրվածքով կանխատեսում է ՀՆԱ-ի 5,2 % աճ

Համաշխարհային բանկը Հայաստանում 2025 թվականին կանխատեսում է ՀՆԱ-ի 5,2 %, իսկ 2026 թվականին՝ 4,9 % աճ: Այս մասին ասվում է Հայաստանի տնտեսության վիճակի մասին ՀԲ հերթական զեկույցում (Country Economic Update): Կանխատեսումը չի ներառում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի` օգոստոսի 8-ի համաձայնագրերը և դրանց կնքմանը հաջորդած իրադարձությունները (Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան հացահատիկի մատակարարումը): ՀԲ-ի աճի կանխատեսումները մոտ են … Read more

«Նվազել է արտահանումն ու ներմուծումը, կանխատեսվում է տնտեսական աճի տեմպի թուլացում»․ «Հայաստանի տնտեսական զարկերակ․ արդար շուկաներ՝ հանուն ներառական աճի» զեկույց

«Երկրի տնտեսական նորությունների թարմացումը Հայաստանի համար կատարվում է ՀՀ-ի համար վճռորոշ պահի։ COVID-19 համավարակից հետո երկրում արագ աճ արձանագրվեց, սակայն այն դեռ բախվում է կառուցվածքային այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են՝ տնտեսության սահմանափակ բազմազանեցումը, ինչի հետևանքով բարձրանում է ցնցումների ազդեցության ենթարկվածությունը, սահմանափակ մրցակցությունը, զսպված նորարարությունը և նվազող ներդրումները»,-ամրագրված է Համաշխարհային բանկի նոր՝ «Հայաստանի տնտեսական զարկերակ․ արդար շուկաներ՝ … Read more

Համաշխարհային բանկի զեկույցում կոչ է արվում խթանել Մրցակցությունը՝ հանուն Հայաստանում ներառական աճի և ավելի շատ աշխատատեղերի

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի, 2025թ. – Ավելի ուժեղ մրցակցությունն առանցքային է Հայաստանի աճի համար, քանի որ կենտրոնացված շուկաները նվազեցնում են արդյունավետությունն ու արդարությունը, նշվում է այսօր հրապարակված Համաշխարհային բանկի նոր զեկույցում։ ««Հայաստանի տնտեսական զարկերակ․արդար շուկաներ՝ հանուն ներառական աճի» » զեկույցը կոչ է անում բարելավել մրցակցային կանոնների կիրարկումը և մատակարար-վաճառող ավելի արդար հարաբերություններ հաստատել՝ գները իջեցնելու, սպառողների … Read more

Օգոստոսին տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլացավ՝ հուլիսի 9 %-ից նվազելով մինչև 7.5 տոկոս

Համաշխարհային բանկի կողմից հրապարակված Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը Օգոստոսին աճի տեմպը թուլացավ՝ կազմելով 7․5 տոկոս (տ/տ), աճողական ցուցանիշը հասցնելով 7.1 տոկոսի։ Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների ցուցանիշն օգոստոսին բարձրացավ 29.1 տոկոսով (տ/տ)՝ Ռուսաստանից ներհոսքերի հաշվին։ Գնաճը բարձրացավ՝ սեպտեմբերին հասնելով 3.7 տոկոսի, և ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողեց։ Թե՛ արտահանումը, թե՛ ներմուծումն օգոստոսին էապես … Read more

Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ընկերակցային խմբի ժողովին Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է խաղաղության օրակարգի շրջանակում ՀՀ բարեփոխումներին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի՝ Վաշինգտոնում մեկնարկած տարեկան հանդիպումների շրջանակում անցկացված ՀԲ և ԱՄՀ Ընկերակցային խմբի (Constituency) ամենամյա բարձր մակարդակի ժողովին։ 🔹 Ժողովի շրջանակներում ԱՄՀ-ի, ՀԲ-ի և Ընկերակցային խմբին անդամակցող երկրների պաշտոնյաները քննարկել են գլոբալ տնտեսական ներկա մարտահրավերները, համագործակցության … Read more

Արշակյանը կարեւորել է միջազգային ֆինանսական կառույցների եւ խորհրդարանների արդյունավետ համագործակցությունը ՀՀ-ում ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերին, ինչպիսիք են «Ինժեներական քաղաքը», «Ակադեմիական քաղաքը», «Խաղաղության խաչմերուկը»

Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնում անցկացվող Համաշխարհային բանկի եւ ԱՄՀ տարեկան համաժողովի խորհրդարանական միջոցառմանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Վաշինգտոնում մասնակցել է Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) 2025 թվականի տարեկան համաժողովի շրջանակում կազմակերպված «Խորհրդարանական ներգրավվածություն 2025» խորագրով միջոցառմանը: Միջոցառումը մեկտեղել է տասնյակ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներին՝ քննարկելու գլոբալ տնտեսական միտումները, … Read more

Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2025-ին կարող է հասնել 5.2%-ի․ Համաշխարհային բանկ

Համաշխարհային բանկի նոր կանխատեսմամբ՝ Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին կաճի 5.2%-ով, իսկ 2026-ին՝ 4.9%-ով։ Այս գնահատականը ներկայացված է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի «Տնտեսական վերջին թարմացումներ» (Europe and Central Asia Economic Update, Fall 2025) զեկույցում։ Գարնանը հրապարակված զեկույցում Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճը գնահատել էր համապատասխանաբար 4% և 4.2%՝ 2025 և 2026 թվականների համար։ Նոր տվյալներով՝ կանխատեսումը բարելավվել է 1.2 … Read more

Եվրոպա և Կենտրոնական Ասիա. զբաղվածության ոլորտի ներդրումները որպես արտադրողականության և աճի կարևոր խթան

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 7 հոկտեմբերի, 2025թ. — «Թեև Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնտեսական աճը դանդաղել է, տարածաշրջանը շարունակում է դիմակայել հարատևող գլոբալ և ռեգիոնալ մարտահրավերներին»,- նշվում է Համաշխարհային բանկի՝ այսօր լույս տեսած «Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական նորություններ. աշխատատեղեր և բարգավաճում» հրապարակման մեջ։ Ըստ կանխատեսումների՝ տարածաշրջանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2025 թ.-ին կաճի 2.4 տոկոսով, ինչը ցածր է … Read more