ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի՝ Վաշինգտոնում մեկնարկած տարեկան հանդիպումների շրջանակում անցկացված ՀԲ և ԱՄՀ Ընկերակցային խմբի (Constituency) ամենամյա բարձր մակարդակի ժողովին։
🔹 Ժողովի շրջանակներում ԱՄՀ-ի, ՀԲ-ի և Ընկերակցային խմբին անդամակցող երկրների պաշտոնյաները քննարկել են գլոբալ տնտեսական ներկա մարտահրավերները, համագործակցության խորացման ուղիները և զարգացման համատեղ ռազմավարությունները։ Ժողովի ավարտին մասնակիցները ներկայացրել են իրենց տեսլականները։
🔹 ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի խաղաղության օրակարգի շրջանակում կառուցողական բարեփոխումներին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության և կայուն զարգացման ուղղությամբ երկրի ստանձնած հանձնառություններին։
🔹 Հանդիպման ավարտին Ընկերակցային խմբի անդամ երկրները վերահաստատել են բազմակողմ համագործակցությունը շարունակաբար խորացնելու իրենց պատրաստակամությունը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: