Շտապօգնություն, վիճաբանություն Զարուհի Փոստանջյանի հետ․ Վարդան Ղուկասյանին դատարանից տեղափոխեցին հիվանդանոց

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դատավարության ընթացքում մեղադրող կողմը բավական մանրամասն ներկայացրեց հետազոտման ենթակա ապացույցները։ Մեղադրող կողմը ներկայացրեց դատարանի կողմից Վարդան Ղուկասյանի, Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի, գործարար Սևակ Գոցյանի բջջային հեռախոսներով հաղորդակցության վերահսկողության թույլտվության, նրանց նկատմամբ իրականացված ներքին ու արտաքին դիտումների, օպերատիվ–հետախուզական միջոցառումներ կատարելու արձանագրություններ։ Նա նշեց, որ կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում … Read more

«Ձեզ կիսատ եմ տեսնում, կիսատ լսում, դոշերս ցավում են, սիրուն էլ չէ, կանգնեմ, ասեմ, ողբ անեմ, իրոք էդպես է»․ Վարդան Ղուկասյանի դատական նիստը շարունակվեց

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, այսպես ասած, կաշառքի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ այդ գործով անցնում է նաև Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, գործարար Սևակ Գոմցյանը։ Չնայած մինչ այդ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատացել էր, և նրա համար շտապօգնություն էր եկել, այդուհանդերձ դատը շարունակվեց։ Դատավորը նշեց, որ նրա առողջական վիճակը չի … Read more

Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու տարածք հանդիսացած՝ 1700 քմ մակերեսով հողամաս

Կոտայքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2025 թվականի ապրիլի 7-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ 2008 թվականի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունվարի 16-ին բավարարել է Կոտայքի մարզի դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել 1700 քմ մակերեսով հողամասի վերաբերյալ 2008 թվականի օգոստոսի 16-ի … Read more

Սամվել Կարապետյան ԱԱԾ մեկուսարան կտեղափոխվի. դատարանը բեկանել է որոշումը, որով տնային կալանք էր կիրառվել

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել, հայտնել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի խոսնակը։ Սամվել Կարապետյանը կտեղափոխվի ԱԱԾ մեկուսարան։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը … Read more

Ես ասացի՝ Աշոտիկ Կամավոսյանն այն մարդը չէ, ում հանդիպել եմ սիրահարների այգում. Հովիկ Աղազարյան

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործով դատական նիստը: Հրապարակվեցին հեռախոսային զրույցների ձայնագրությունները: Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Նախաքննությամբ պարզվել է, որ Աշոտիկ Կամավոսյանն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց, օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ, 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական … Read more