Ուր են նայում իրավապաշտպան կազմակերպությունները, մեր պետությունում հավատարմագրված ներկայացուցչությունները, երբ այսքան ատելության խոսք է գեներացվում եկեղեցականների դեմ. Տեր Զարեհ քահանա Աշուրյան

Հունվար 21,2026 14:11 Տեր Զարեհ քահանա Աշուրյանի ֆեյսբուքյան գրառումը Ուր են նայում իրավապաշտպան կազմակերպությունները, ինչու չեն արձագանքում, մեր պետությունում հավատարմագրված ներկայացուցչությունները, երբ այսքան ատելության խոսք է գեներացվում եկեղեցականների դեմ, ովքեր չեն միաբանում իշխանականներին ընդդեմ Սուրբ Եկեղեցին, երբ մեր հեգևորականների ֆիզիկական հաշվեհարդարների սպառնալիքի տակ անգամ վախենում են ընտանիքի անդամներին տանը միայնակ թողնել։ Վտանգված է ժողովրդավարությունը, անձնական … Read more

Պետություն-եկեղեցի հարաբերությունները՝ մարդու իրավունքների ներպետական և միջազգային իրավունքի պրիզմայով

Rcds.am. Ժամանակակից պետությունների համատեքստում պետության և կրոնի հարաբերություններին վերաբերող հարցերը, ինչպես նաև պետության և եկեղեցու տարանջատումը, ներառելով թե՛ քաղաքական և թե՛ իրավական չափումները, արդեն շուրջ երկու դար է, ինչ ակադեմիական և հանրային քննարկումների առարկա են ժողովրդավարական աշխարհում: Հետազոտողները և իրավաբանները մշակել են դասակարգման մի շարք մոդելներ՝ նկարագրելու պետության և կրոնի միջև հարաբերությունները, որոնք արտացոլում են … Read more

Փաշինյանին կից «եկեղեցու բարենորոգման համակարգող խորհուրդը» կոչ է անում չեղարկել Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման համակարգող խորհրդի հայտարարություն Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնից եպիսկոպոսներին «հրավեր» է ուղարկվել՝ մասնակցելու 2026թ․ փետրվար 16-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում գումարվելիք Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին։ Նշվում է, որ ժողով հրավիրելու որոշումը կայացվել է տարվույս հունվար 13-ին գումարված Գերագույն հոգևոր խորհրդի կողմից։ Եպիսկոպոսաց ժողովին նախատեսվում է քննել Հայ Եկեղեցու շուրջ «վերջին զարգացումները» … Read more

Վեհափառ Հայրապետը խօսեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան առաքելութեան, ինչպէս նաեւ Լիբանանի ներկայ կացութեան ու հայ համայնքին մասին

Հունվար 20,2026 23:43 Այսօր՝ Երեքշաբթի, 20 Յունուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի Հանրապետութեան մօտ Հայաստանի Հանրապետութեան նորանշանակ դեսպան Սարմէն Պաղտասարեանը՝ ընտանիքին ընկերակցութեամբ։ Նորանշանակ դեսպանին առաջին այցելութիւնը ըլլալով՝ Վեհափառ Հայրապետը ընդհանուր կերպով խօսեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան առաքելութեան, ինչպէս նաեւ Լիբանանի ներկայ կացութեան ու հայ համայնքին մասին: Նաեւ անդրադարձ կատարուեցաւ Հայաստան-Սփիւռք յարաբերութեան: Աւարտին, … Read more

Հայոց եկեղեցին պետք է անհապաղ կարգալույծ անի բոլոր ապստամբ հոգևորականներին. Հարութ Սասունյան

Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com  Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանն անցյալ շաբաթ հրապարակեց խիստ վիճահարույց հայտարարություն, որը մեծ աղմուկ բարձրացրեց՝ խորացնելով Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու միջև առկա լարված հարաբերությունները։ Վերջերս արքեպիսկոպոս Տերտերյանը նաև համատեղ հայտարարություն էր ստորագրել ինն այլախոհ, այլ բարձրաստիճան հոգևորականների և Փաշինյանի հետ՝ կոչ անելով Գարեգին Բ Ամենայն … Read more

Ոչ միայն Գերագույն Հոգևոր և եպիսկոպոսաց ժողովները, այլև՝ Ազգային–Եկեղեցական ժողովը նույնպես կարելի է հրավիրել աշխարհի ցանկացած քաղաքում կամ նույնիսկ գյուղում. Գենադի Մնացականյան

Ինչպես հայտնի է, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը օրերս հայտարարություն տարածեց, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողով է հրավիրել, որը Տիրոջ կամքով տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում։ Այս հայտարարությունը, ինչպես և սպասվում էր, միանշանակորեն չընդունվեց իշխանությունների և իշխանամերձ շրջանակների կողմից։ Թեև Մայր Աթոռի տարբեր պաշտոնյաների կողմից բավականին լուրջ … Read more

Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը հիշատակել է Արցախից բռնի տեղահանված եղբայրներին և Ադրբեջանում պահվող 19 հայ գերիներին, որոնցից խլվել են Աստվածաշունչը և կրոնական խորհրդանիշները

Դուբլինում՝ քրիստոնեական միասնության շաբաթվա բացման ծեսի ընթացքում, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը կոչ արեց քրիստոնյաներին լինել միասնական ու կանգնել արդարության կողքին։ Նա շեշտեց հայ ժողովրդի ընթացիկ տառապանքները՝ հիշատակելով Արցախից բռնի տեղահանված եղբայրներին և Ադրբեջանում պահվող 19 հայ գերիներին, որոնցից խլվել են Աստվածաշունչը և կրոնական խորհրդանիշները։ Ծեսին մասնակցել են 12 … Read more

Միանում եմ առաջնորդիս՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի և մյուս արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին. Տեր Արտաշես քահանա Հակոբյան

Հունվար 20,2026 19:50 «Ես Մասյացոտնի թեմի՝ Ոսկետափ համայնքի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս, միանում եմ առաջնորդիս՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի և մյուս արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին»։   Տեր Արտաշես քահանա Հակոբյան Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է … Read more

Առաջարկությունը մերժել եմ՝ հաստատելով, որ եկեղեցու կարգ ու կանոնին հնազանդ եմ. Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովվին չեն կարողացել համոզել միանալ նախկին առաջնորդին

Մասյացոտնի թեմը հայտարարություն էր տարածել, որ երեկվանից թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք եւ փորձել տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաեւ սպառնալիքների միջոցով նրանց ուղղորդել միանալու թեմի նախկին առաջնորդին եւ ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը։ Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հովսեփ քահանա Սարգսյանը Aravot.am-ի … Read more

«Չեք կարող մատնանշել որեւէ փաստ, որ Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող որեւէ հուշարձան կամ սրբավայր օտարվել է». Տեր Եսայի քահանա Արթենյան

ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե տարիներ շարունակ Մայր Աթոռը չի թույլատրել ԿԳՄՍ նախարարությանը հոգեւոր երաժշտության փառատոն անցկացնել: Aravot.am-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ մերժում չի եղել։ Տարիներ առաջ նման դիմում եղել է, որին ի պատասխան Մայր Աթոռից, ըստ ընթացակարգի, պահանջվել է միջոցառման ծրագիրը՝ … Read more