«Չեք կարող մատնանշել որեւէ փաստ, որ Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող որեւէ հուշարձան կամ սրբավայր օտարվել է». Տեր Եսայի քահանա Արթենյան
ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե տարիներ շարունակ Մայր Աթոռը չի թույլատրել ԿԳՄՍ նախարարությանը հոգեւոր երաժշտության փառատոն անցկացնել: Aravot.am-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ մերժում չի եղել։ Տարիներ առաջ նման դիմում եղել է, որին ի պատասխան Մայր Աթոռից, ըստ ընթացակարգի, պահանջվել է միջոցառման ծրագիրը՝ … Read more