Ոսկետափի վարչական ղեկավարն ու Համլետ Գորոյանը Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին․ ահազանգ

Ոսկետափում շարունակվում են ճնշումները Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ։Քիչ առաջ ահազանգ ստացվեց, որ այսօր Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։ Նրանք նաև հայտնել են, որ մեկ ժամ անց … Read more

Բարձրաշնորհ Տէր Յովնան Արք. Տէրտէրեան կը մասնակցի Եպիսկոպոսաց ժողովին

Այսու կը ծանուցենք սիրեցեալ մեր ժողովուրդի զաւակներուն, թէ՝ յընդառաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաւէրին՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի Առաջնորդ՝ Բարձրաշնորհ Տէր Յովնան Արք. Տէրտէրեան Փետրուար ամսուայ 16-19 օրերուն Աւստրիոյ Սանկտ Փյոլթըն քաղաքին մէջ կը մասնակցի Եպիսկոպոսաց ժողովին։ Առաջնորդ Սրբազան Հայրը այնուհետեւ կը մասնակցի նաեւ նոյն քաղաքին մէջ կայանալիք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի … Read more

Ճնշման մեջ այսօր հայտնվել են այն մարդիկ, ովքեր հաստատել են, որ նման իրավիճակները իրենց համար ծանր են և իրենք զգում են, որ հայտնվել են «երկու քարի արանքում». Տեր Արտաշես քահանա Հակոբյան

Սիրելի՛ հավատացյալներ, Վերջին օրերին Ոսկետափ բնակավայրի որոշ ներկայացուցիչներ տարածում են ինձ վերաբերող տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և կարող են ապակողմնորոշել անտեղյակ մարդկանց։ Ցանկանում եմ նշել հետևյալը. 1. Պետական մարմնի կողմից Եկեղեցու ներքին կյանքին միջամտելը հակասում է գործող օրենսդրությանը։ 2. Տարածված հայտարարության մեջ անտեղի կերպով ներգրավվել է նաև բնակավայրի կրթական հաստատության՝ հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջը, … Read more

Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը հանդիպել է իրավաբանների և իրավապաշտպանների հետ

Այսօր Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը հանդիպում ունեցավ մի շարք իրավաբանների և իրավապաշտպանների հետ՝ վերջիններիս խնդրանքին ընդառաջ։ Հանդիպման ընթացքում Հայր Ռուբենը ներկայացրեց վերջին 15 օրերին Մասյացոտնի թեմում տեղի ունեցած մտահոգիչ զարգացումները, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քահանաների հոգևոր ծառայության նկատմամբ արձանագրված խոչընդոտները, սպառնալիքները, միջամտությունները և այլ չարաշահումներ։ Մասնակիցները ծանոթացան քահանաների կողմից ներկայացված … Read more

Հռոմի Սուրբ Պօղոս Պազիլիքային մէջ հնչեցին հայկական շարականները

Vatican News. Հինգշաբթի` 22 Յունուարի երեկոյեան ժամը վեցին` Հռոմի Պարիսպներէն դուրս Սուրբ Պօղոսի անուան Պազիլիքային կամարներուն տակ հնչեցին հայկական աղօթքներ ու շարականներ։ Առիթն էր Քրիստոնեաներու միութեան աղօթքի շաբաթը, որուն առիթով նոյն տաճարին մէջ ամէն երեկոյ քրիստոնեայ հասարակութիւն մը հովանաւորեց աղօթքը եւ այս անգամ կարգն էր Մխիթարեան Միաբանութեան կղերականներուն, որոնք կատարեցին խաղաղական ժամերգութիւնը ի ներկայութեան Պազիլիքայի … Read more

Ժողովի անցկացումը այլ միջավայրում չի խախտում եկեղեցական կարգը, այլ ապահովում է դրա բովանդակային լիարժեքությունը. Տեր Հեթում քահանա Թարվերդյան

Եպիսկոպոսաց ժողովներն՝ Էջմիածնից դուրս Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Ավստրիայում եպիսկպոսաց ժողով հրավիրելու օրինականությունը քննարկող եւ շահարկող մեկնաբանություն անողներին առաջարկում եմ վերհիշել կամ ծանոթանալ ստորև ներկայցվող փաստագրությանը։ Պատմական իրողություն առաջին․ Էջմիածինը երբեք եպիսկոպոսաց ժողով գումարելու մենաշնորհ չի ունեցել Հայ Եկեղեցու առաջին համահայկական եկեղեցական ժողովը գումարվել է ոչ թե Էջմիածնում, այլ՝ Աշտիշատում (354 թ․)՝ Ներսես Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ։ … Read more

«Բարեկարգում» ասելով՝ ՀՀ իշխանությունները փորձում են անցկացնել ամենավատը՝ Եկեղեցու հեղինակության նվաստացում, պառակտում. Հարություն Աղա-Սարգսյան

«Տիրադավ եպիսկոպոսներ, ծնկաչոք ապաշխարե՛ք Աստծո առաջ». Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանի հայտարարությունը Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Հայտարարության մեջ ասվում է.Հայ Առաքելական Եկեղեցին հարկադրված է եպիսկոպոսաց ժողովը կազմակերպել արտերկրում, որովհետև Հայաստանում ստեղծվել է մթնոլորտ, որտեղ սրբազանների վրա կարող են գործադրել … Read more

Մեկ օր ապրեցի դժոխքում. ինչպես տեր Արտաշեսը հետ կանգնեց եկեղեցին «բարենորոգելու» իշխանական նախաձեռնությունից

Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը Aravot.am-ին պատմեց՝ ինչու մեկ օրվա մեջ իրար հակասող հայտարարություններ արեց՝ մեկ Հայ Առաքելական եկեղեցու «բարենորոգմանը» միանալու, մեկ՝ Մայր Աթոռին հավատարիմ մնալու մասին: «Ոչ մեկ ինձ հետ սպառնալիքի լեզվով չի խոսել: Թող շատ մեծամտություն չլինի, դժվար էլ կարողանան այդպես խոսել: Եղել է հանգիստ զրույց … Read more

Հայտարարությունս հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության. Տեր Արտաշես քահանա Հակոբյան

Հունվար 21,2026 15:45 Ես՝ Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս, խորապես ափսոսում և ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության։ Այդ հայտարարությունը չի արտահայտում իմ իրական միտքն ու համոզումները։ Ես վերահաստատում եմ Մասյացոտն թեմի հոգևորականներիս 17.01.2026թ. հայտարարությունը։Իմ … Read more

Ինչ էր վճռել 2013թ-ին առաջին ատյանի դատարանը գործով, որով հայցվորը բարձրաձայնել է կարգալույծ լինելու հանգամանքը և դրա ազդեցությունը աշխատանքից զրկվելու վրա (հայցը բերվել էր ընդդեմ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության և Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու)

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Վարչապետի /և իշխող ուժի/ և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև առճակատման արդյունքում ստիպված եղանք խորացնել կրոնական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ մասնագիտական գիտելիքը։Այս դեպքում խոսքը գնում է կրոնական կազմակերպություններում ծառայող հոգևոր սպասավորների և որոշակի հաստիքներում աշխատող անձանց պաշտոնին նշանակելու/ազատելու հարցերին։Այս առումով առկա է ոչ միայն … Read more