Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին այցելեց Լիբանանի նախկին վարչապետ Թամմամ Սալամը

Այս առաւօտ` Ուրբաթ, 12 Դեկտեմբեր 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Մայրավանքի իր գրասենեակին մէջ ընդունեց այցելութիւնը Լիբանանի Հանրապետութեան նախկին վարչապետ Թամմամ Սալամի։ Աւելի քան մէկ ժամ տեւողութեամբ մտերմիկ խօսակցութիւն կայացաւ Նորին Սրբութեան ու նախկին վարչապետին միջեւ։ Երկար տարիներէ ի վեր մօտէն ծանօթ ըլլալով իրարու, Հայրապետն ու նախկին վարչապետը Լիբանանի ու Միջին Արեւելքի առնչուած շարք … Read more

50,4 %-ը բացասական է գնահատել Փաշինյանի մասնակցությամբ եւ կարգալույծ հոգեւորականների ձեռամբ մատուցված պատարագները. GALLUP International-ի հարցումը

Վերջին 2 ամիսների ընթացքում  Նիկոլ Փաշինյանը մասնակցել է 3-ից ավել պատարագի, որոնք իրականացրել են Հայ Առաքելական եկեղեցու կողմից կարգալույծ արված քահանաները: Ինչպե՞ս եք գնահատում այս երեւույթը: GALLUP International Association-ի հրապարակած  «In Չագուչ We Veritas» խորագրով հարցման արդյունքներով՝  հարցվածների 23,4%-ը լիովին դրական է գնահատել կատարվածը, 13,7 %-ը՝ ավելի շուտ դրական: 11,1%-ը Փաշինյանի մասնակցությամբ եւ կարգալույծ հռչակված … Read more

Դուք համոզվա՞ծ եք, որ ես ստրիպտիզ ակումբում եմ. Փաշինյանին պատարագ մատուցած «շրջիկ» քահանան՝ սկանդալային  տեսանյութի մասին

Գյումրու Յոթ վերք եկեղեցում դեկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանին «պատարագ» մատուցած Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցնում է՝ համացանցում վերջին օրերին շրջանառվող տեսանյութում, որտեղ ինքը ծխում է, իսկ հետեւում կիսամերկ պարուհի է, չի եղել ստրիպտիզ ակումբում, ինչպես ներկայացվում է  համացանցում: -Դուք համոզվա՞ծ եք, որ ես ստրիպտիզ ակումբում եմ,- մեզ հետ զրույցում հարցրեց քահանան, ապա … Read more

Պատմությունը վկայում է, որ ծանրագույն ճնշումների, օտար լծի և քաղաքական հալածանքների ժամանակ երբևէ Հայոց որևէ կաթողիկոս չի թողել գահը

🔻2020 թ․ 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ իշխանության հարաբերություններում աստիճանաբար լարվածություն առաջացավ։ Պատերազմից հետո պետական կառավարման համակարգի բոլոր ուղղություններում ի հայտ եկած ճգնաժամային գործընթացներն ուղեկցվեցին նաև Եկեղեցու դիրքորոշման նկատմամբ քաղաքական իշխանության բացահայտ քամահրանքով և անհանդուրժողականությամբ։ Նախ՝ առանց մասնագիտական և հանրային հիմնավոր քննարկումների՝ իշխանությունը հանրակրթական ծրագրերից ջնջեց «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան՝ … Read more

Թիկնազորով գալիս է պատարագի ու ժողովուրդը ծափ է տալիս, Աստծուց կարեւո՞ր է ինքը. Հրայր սարկավագ

-Ինձ չի թվում, թե ինքը պատմությունը չգիտի պարզապես ինչպես ձեռք է տալիս մարդկանց, այնպես են ձեւակերպում: Ամեն անգամ իր հետ կապված բաները շատ հեշտությամբ կարող ենք ասոցացնել Ադրբեջանի հետ՝ պատմությունը խեղաթյուրելը, այլ կերպ ներկայացնելը,- Aravot.am-ին ասաց Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով մեղադրյալ Հրայր սարկավագ Հակոբյանը՝անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 301 թվականին պետության կողմից ստեղծվեց եկեղեցին: … Read more

«Մեր երկրի վարչապետը մի բան է ասում, որը ինձ համար հասկանալի չէ»․ Տեր Հուսիկը՝ պատարագները օրհներգով սկսելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս գրառում էր կատարել՝ առաջարկելով եկեղեցիներում կիրակնօրյա պատարագները սկսել ՀՀ պետական օրհներգի կատարմամբ։ «301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»,-գրել էր նա։ Aravot.am-ը Շիրակի թեմի Սուրբ Յոթ վերք եկեղեցու հոգևոր հովիվ … Read more

Վերահաստատում ենք մեր անմնացորդ ուխտը Սուրբ Էջմիածնի հանդեպ. Վեհափառի հեռացումը պահանջած եպիսկոպոսները հայտարարություն են տարածել

Վեհափառի հեռացումը պահանջած եպիսկոպոսները հայտարարություն են տարածել 2025թ. դեկտեմբերի 10-12-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովի հետաձգման վերաբերյալ Ցավով տեղեկացանք, որ առաջիկա Եպիսկոպոսաց ժողովը չհիմնավորված պատճառաբանությամբ հետաձգվել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից, որը հնարավորություն պետք է ստեղծեր բոլոր եպիսկոպոսներիս` բարձրագույն ատյանում կանոնական մեր տեսակետը արտահայտելու և փաստարկելու։ Ափսոսում ենք, որ մեր կողմից … Read more

«Աստված լռում է, բայց չի մոռանում, ուշացնում է, բայց պատրաստում է ավելի մեծ բան». Պատարագ՝ բանտարկված հոգեւորականների համար աղոթքով

Երեքշաբթի Սուրբ Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիության տոնի առթիվ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մատուցված Սուրբ եւ Անմահ Պատարագի ժամանակ աղոթք բարձրացվեց առ Աստված՝ բանտարկված հոգեւորականների՝ Բագրատ, Միքայել եւ Արշակ արքեպիսկոպոսների, Մկրտիչ եպիսկոպոսի, Գարեգին քահանայի, ինչպես նաեւ Եկեղեցու աջակից Սամվել Կարապետյանի եւ մյուս ազատազրկվածների համար։   Պատարագիչը, խոսքն ուղղելով ժողովրդին, ասաց՝ «Փորձությունները ծանր են, բայց … Read more

ՀՀ տարածքում գործում է զինված բանդա, որը զբաղված է կիրակի օրերը եկեղեցիներ զավթելով. Միքայել, Բագրատ և Արշակ սրբազանների նամակն ԱԱԾ մեկուսարանից

Միքայել, Բագրատ և Արշակ սրբազանների նամակն ԱԱԾ մեկուսարանից 🔷Արդեն պարզից էլ պարզ է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է զինված բանդա, որը զբաղված է կիրակի օրերը եկեղեցիներ զավթելով և հավատացելոց իրավունքները կոպտորեն ոտնահարելով իրենց սատանայական «պաշտամունքները» կատարելու համար։ 🔷Այս հանցավոր բանդան գլխավորում է վարչապետի պաշտոն զբաղեցնող, անհայտ դավանանքի տեր մի անձ ով զինված մարդկանց ուղեկցությամբ, … Read more

Պոլսո հայոց պատրիարքը քննարկել է պոլսահայ համայնքում աղքատության դեմ պայքարը

Թուրքիայի հայկական համայնքում աճող տնտեսական դժվարություններին և աղքատությանը ավելի արդյունավետ հակազդելու նպատակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Սահակ Բ Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է հասարակական-սոցիալական օգնության ոլորտում գործող միությունների և կամավոր նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են «Հույս» միությունը, «Մեր Հայեր» միությունը, «Բարեկամ» խմբակը, ինչպես նաև անհատներից Ասլան Գյուները, պատրիարքարանի «Սոցիալական օգնության հանձնախմբի» (PSYK) նախագահ Հերման Գավաֆյանը և նույն … Read more