Այս առաւօտ` Ուրբաթ, 12 Դեկտեմբեր 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Մայրավանքի իր գրասենեակին մէջ ընդունեց այցելութիւնը Լիբանանի Հանրապետութեան նախկին վարչապետ Թամմամ Սալամի։
Աւելի քան մէկ ժամ տեւողութեամբ մտերմիկ խօսակցութիւն կայացաւ Նորին Սրբութեան ու նախկին վարչապետին միջեւ։
Երկար տարիներէ ի վեր մօտէն ծանօթ ըլլալով իրարու, Հայրապետն ու նախկին վարչապետը Լիբանանի ու Միջին Արեւելքի առնչուած շարք մը հարցերու շուրջ իրենց անկեղծ տեսակէտերն ու մտահոգութիւնները բաժնեցին։
Նախկին վարչապետ Սալամ շնորհաւորեց Արամ Ա. Վեհափառ Կաթողիկոսին հայրապետական գահակալութեան երեսնամեակը՝ վեր առնելով անոր բերած կարեւոր նպաստը Լիբանանի, հայութեան եւ ընդհանրապէս միջ-կրօնական երկխօսութեան ծիրէն ներս։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: