50,4 %-ը բացասական է գնահատել Փաշինյանի մասնակցությամբ եւ կարգալույծ հոգեւորականների ձեռամբ մատուցված պատարագները. GALLUP International-ի հարցումը

Վերջին 2 ամիսների ընթացքում  Նիկոլ Փաշինյանը մասնակցել է 3-ից ավել պատարագի, որոնք իրականացրել են Հայ Առաքելական եկեղեցու կողմից կարգալույծ արված քահանաները: Ինչպե՞ս եք գնահատում այս երեւույթը:

GALLUP International Association-ի հրապարակած  «In Չագուչ We Veritas» խորագրով հարցման արդյունքներով՝  հարցվածների 23,4%-ը լիովին դրական է գնահատել կատարվածը, 13,7 %-ը՝ ավելի շուտ դրական:

11,1%-ը Փաշինյանի մասնակցությամբ եւ կարգալույծ հռչակված հոգեւորականների ձեռամբ մատոuցված պատարագները գնահատել է ավելի շուտ բացասական, իսկ 39,3%-ը՝ լիովին բացասական: Ստացվում է՝ 50,4 %-ը բացասական է գնահատել երեւույթը:

Տեսանյութն՝ ամբողջությամբ.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment