ՀՀ գլխավոր դատախազության շենքում գործում է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան

Երևանի պետական համալսարանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության համագործակցության շրջանակում ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում ստեղծվել և այժմ իր գործունեությունն է ծավալում համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումը՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան։ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան մասնագիտական ոչ ֆորմալ հարթակ է, որտեղ համատեղ ջանքերով կազմակերպվում են իրավական արդիական թեմաների շուրջ մասնագիտական քննարկումներ, գործնական աշխատանքներ, սեմինարներ և … Read more

ԿԳՄՍՆ-ն և «Ալեքս տեքստիլ»-ը հուշագիր են կքել կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ալեքս տեքստիլ» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ թեթև արդյունաբերության՝ տեքստիլ, կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստման ուղղությամբ համագործակցելու մասին: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Ալեքս տեքստիլ» ընկերության գլխավոր տնօրեն Մարատ Մովսիսյանը։ Ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարար … Read more

Հայեցակարգի նպատակը լեզվի բնագավառում միասնական պետական քաղաքականության ձևավորումն է

Հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը։ Հայեցակարգի նպատակը լեզվի բնագավառում միասնական պետական քաղաքականության ձևավորումն է:Այն ծառայելու է՝ ➡ լեզվական բաղադրիչ ունեցող ոլորտային քաղաքականություններում առավել ինտեգրված մոտեցումներ ձևավորելուն,➡ լեզվական բնագավառին վերաբերող՝ ՀՀ սոցիալ-տնտեսական փոփոխություններին համահունչ ռազմավարական ծրագրեր մշակելուն,➡ տեղեկատվության, գիտելիքի և հաղորդակցության արդի, միջազգային առումով մրցունակ լեզվական-հաղորդակցական միջավայր … Read more

Ուղարկեք ձեր հայտը մինչև փետրվարի 1-ը, և մասնագիտական հանձնաժողովը կընտրի լավագույն 100 ուսանողներին․ Գոհար Ղումաշյան

Հունվար 08,2026 11:30 «Մեր ձեւով» շարժման համակարգող խորհրդի անդամ Գոհար Ղումաշյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի ուսանողներ, դարձեք Հայաստանի 100 լավագույն ուսանողներից մեկը և 1 տարվա ուսման վարձը կստանաք որպես պարգևատրում։ Ուղարկեք ձեր հայտը մինչև փետրվարի 1-ը, և մասնագիտական հանձնաժողովը կընտրի լավագույն 100 ուսանողներին` Հայաստանի յուրաքանչյուր մարզից 10 ուսանող սկզբունքով: Հիմնական չափորոշիչը ուսանողի առաջադիմությունն է: Համաձայն «Հեղինակային … Read more

Ինչո՞ւ են ծնողները երեխաների փոխարեն անում աշխատանքը. նախարարը՝ դասագրքերի մասին

2025 թվականը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար եղել է հագեցած ու բազմաշերտ․ կրթական լայնածավալ ծրագրերից ու բարեփոխումներից մինչև դրանց շուրջ առաջացած բուռն հանրային քննարկումներ։ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, ակադեմիական քաղաքի գաղափարը, ուսուցիչների ատեստավորումը, հանրակրթության նոր չափորոշիչները ձևավորել են մի տարի, որը միաժամանակ գնահատման և վերլուծության կարիք ունի։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Հեռանկար»-ի … Read more

Կրթության ոլորտի բյուջեն շարունակաբար աճում է. ԿԳՄՍ նախարար

Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցված Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում այսօր տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ 2025 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսը: Մինչ անցնող տարվա հիմնական ձեռքբերումներն ու հաշվետու ցուցանիշները ներկայացնելը՝ նախարարը ԶԼՄ ներկայացուցիչների հետ շրջել է նորակառույց դպրոցում, ծանոթացել ուսումնական պայմաններին: Ժաննա Անդրեասյանը լրագրողներին ներկայացրել է Հանրակրթության … Read more

Ապրում ենք մի իրականությունում, որտեղ թմրանյութերը մեր իրականության մասն են, եւ դպրոցները պաշտպանելու կարիք կա. ԿԳՄՍ նախարար

Ամփոփիչ ասուլիսում պատասխանելով դպրոցներում թմրամիջոցների տարածման վերաբերյալ լրագրողի հարցին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս ուսումնական տարին հայտարարված է անվտանգ եւ ապահով ուսումնական տարի՝ նպատակ ունենալով բարձրացնել երեխաների եւ ուսուցիչների իրազեկվածությունը տարբեր հարցերի վերաբերյալ,այդ համատեքստում ակտիվ աշխատում են նաեւ ՆԳ նախարարության հետ:   «Շատ աչալուրջ ենք, մեր բոլոր դպրոցները վստահաբար տեղեկացված են եւ առաջին … Read more

Ցեղասպանության հուշահամալիրը եւ թանգարանը որեւէ օր եւ որեւէ ժամի չեն փակվել. ԿԳՄՍ նախարար

Ամփոփիչ ասուլիսում խոսելով մշակութային հուշարձանների ամրակայման, նորոգման համար տրամադրված պետական միջոցների մասին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ 2022թ. 216 մլն դրամի համեմատ 2025-ին այդ նպատակով հատկացվել է 1 մլրդ 386 մլն դրամ։ «Խոսում ենք 23 հուշարձանի մասին, բայց մասնավորի հետ համագործակցությամբ էլ են հուշարձաններ վերականգնվում։ Ընդհանուր առմամբ՝ 48 հուշարձանի մասին է  խոսքը»,-նշեց նախարարն ու հավելեց, … Read more

Որևէ դպրոց պակաս դասագիրք չի ստացել․ ԿԳՄՍ նախարար

Որևէ դպրոց չի ստացել պակաս դասագիրք․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ABC Media-ի հարցին՝ ինչո՞ւ դեռ կան դպրոցներ, որոնք դասագրքերի պակաս ունեն։ «Կխնդրեմ կոնկրետ լինել։ Բոլոր դասագրքերը, որոնք մրցույթների արդյունքում ընտրվել են, տպագրվել են և բաժանվել են դպրոցներին մինչև սեպտեմբերի 1-ն այն քանակներով, որոնք դպրոցների կողմից պատվիրված է եղել»,- ասաց նախարարը՝ … Read more

1163 տոկոսով աճել են ուսուցիչների հավելյալ խրախուսման միջոցները. ԿԳՄՍ նախարար

«Առաջին 300 նման դպրոցներից հետո, մեզ սպասում են հաջորդ 300 դպրոցները: Մեզ հաճախ հարցնում են արդյոք կհասցնե՞ք 300 դպրոցը ժամկետներում ավարտել, արդյոք կառավարության այդ կարեւորագույն ծրագիրն իր հանգրվանին կհասնի՞… Այո, կհասցենք… Ես սա ասում եմ ավելի մեծ վստահությամբ եւ համոզվածությամբ, որովհետեւ այսօր ունենք ավելի քան 100 դպրոցներ, որոնք ավարտված են, եւ ավելի քան 280 մանկապարտեզներ … Read more