1163 տոկոսով աճել են ուսուցիչների հավելյալ խրախուսման միջոցները. ԿԳՄՍ նախարար

«Առաջին 300 նման դպրոցներից հետո, մեզ սպասում են հաջորդ 300 դպրոցները: Մեզ հաճախ հարցնում են արդյոք կհասցնե՞ք 300 դպրոցը ժամկետներում ավարտել, արդյոք կառավարության այդ կարեւորագույն ծրագիրն իր հանգրվանին կհասնի՞… Այո, կհասցենք… Ես սա ասում եմ ավելի մեծ վստահությամբ եւ համոզվածությամբ, որովհետեւ այսօր ունենք ավելի քան 100 դպրոցներ, որոնք ավարտված են, եւ ավելի քան 280 մանկապարտեզներ եւ նախակրթարաններ, որոնք ավարտված եմ:

Մի կարեւոր ցուցանիշ եւս կուզենայի ընդգծել, դա մեր կատարման տեմպն է: Մենք նախորդ տարի կատարել էինք աշխատանքներ՝ շուրջ 53 մլրդ դրամի չափով, իսկ այս տարի՝ մեծ ծրագրի շրջանակներում շուրջ 121 մլրդ դրամի կատարողական ունենք »,- Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում կայացած ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ի թիվս այլնի, նա անդրադարձավ ուսուցիչների խրախուսման մեխանիզմներին, ասաց, որ 2019 թ ուսուցիչների հավելյալ խրախուսման համար հատկացված է եղել 266 մլն դրամ, իսկ 2025-ին, նրա խոսքով՝ արդեն 15,2 մլրդ դրամ. «Եթե տոկոսային աճի տեսանկյունից խոսենք, տոկոսը 1163 է…Սա ոչ միայն թիվ է, այլեւ այս թվի հետեւում հնարավարություններ են, որոնք հազարավոր ուսուցիչների են ընձեռվել:

Գիտեք, որ գյուղական փոքր դպրոցների համար ունենք հավելավճարի ծրագիր, բնագիտական առարկաների եւ տեղեկատվական տեխնոլոգիայի ուսուցիչներն են այս ծրագրի շահառու, կամավոր ատեստավորումն է այստեղ, տարակարգի նոր մեխանիզմն է: Այս բոլորը ընձեռում են նոր հնարավորություններ, եւ 2026թ մենք արդեն իսկ այս նպատակների համար հատկացրել ենք շուրջ 20 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ մեր ուսուցչներն էական հնարավորություններ ունեն իրենց վարձատրությունը բարձրացնելու»:

Ասուլիսն ամբողջությամբ՝

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment