Դիմորդներն այսօրվանից կարող են ստանալ քննությունների արդյունքների վկայագրերը

2026 թվականի ապրիլի 15-ից մայիսի 10-ը հայտագրված և հունիսին միասնական քննություններ հանձնած՝ դպրոցների այս տարվա շրջանավարտները միասնական քննությունների արդյունքների վկայագրերը կարող են ստանալ իրենց դպրոցներից հուլիսի 24-ից։ ԳԹԿ-ից հայտնում են, որ նախորդ տարիների շրջանավարտները, քոլեջների այս տարվա շրջանավարտները, նաև հունիսի 26-ից հուլիսի 1-ը հայտագրված և 3-րդ փուլին մասնակցած դիմորդները վկայագրերը կստանան ԳԹԿ-ից։

Սահմանվել են միասնական քննությունների առաջին փուլի օրերը՝ ըստ առարկաների

Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. Հունվարի 24՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» Հունվարի 25՝ «Ֆիզիկա», «Ռուսաց լեզու» Հունվարի 31՝ «Օտար լեզուներ» Փետրվարի 1՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» Փետրվարի 7՝ «Մաթեմատիկա» Փետրվարի 8՝ «Քիմիա», «Հայոց պատմություն»։