Հակաուտոպիաների շարքից

Հաճախ մտածում եմ՝ ո՞րն է այն սահմանը, որի վրա այս իշխանությունը կանգ կառնի եւ կդադարեցնի հասարակությանը բարոյալքելու, այլասերելու գործընթացը: Առայժմ ես չեմ տեսնում այն «կարմիր գծերը», այն, թույլ տվեք ասել՝ սրբությունները, որոնց առաջ ՔՊ-ականները հետքայլ կկատարեն: Պատմությունը, եկեղեցին, ազգային խորհրդանիշները՝ այդ ամենն արդեն ոտնատակ է տրված: Փաշինյանական զանգվածն արդեն առել է քյաբաբի հոտը եւ պատրաստ

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը լույս ընծայեց Կոմիտասի Երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության երկրորդ հատորը, որն ընդգրկում է Կոմիտասի խմբերգերը

Անգին նվեր կոմիտասագետներին ու կոմիտասասերներին․ լույս է տեսել Կոմիտասի երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության երկրորդ հատորը: Այս առիթով Aravot.am-ը զրուցեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի հետ: -Տիկին Ասատրյան, 2024 թվականին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը ձեռնամուխ եղավ Կոմիտասի Երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության իրականացմանը, և ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը հրատարակեց 1-ին հատորը, որն … Read more

Արծրունի արվեստագետը «պեղել» ու վեր է հանել երկու հանճարների անհայտության քողով պարուրված գոհար-գանձերը և նրանց փոխանցել նոր ժամանակներում ապրելու, երաժշտական նոր ձևաչափերով հնչելու շունչ

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում օրերս կայացավ Վահան Արծրունու Մաշտոց-Կոմիտաս խորագրով երեկոն, որի ընթացքում հնչեցին «Մաշտոց. սրբազան մարգարիտները»՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի V դարի շարականները Վահան Արծրունու մեկնությամբ և Վահան Արծրունու «Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարը` գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա: Իմացողը գիտի` Վահան Արծրունու ներկայացրած ազգային հոգևոր երաժշտական երևույթի մասին ու դրա … Read more

Բանախոսը պատմական ակնարկով անդրադարձել է հայկական միջնադարյան խազային նոտագրությանը, քննության առել դրա հետազոտության արդի խնդիրները

«Տաթևիկ Շախկուլյանը միջազգային հարթակում առաջին անգամ ընդգծել է, որ նոտագրությունը ստեղծվել է հայ երաժշտության համար, ուստի խիստ խոցելի է առանց հայկական ժառանգության համահավաք բազայի ստեղծման փորձը։ Հայ երաժշտագետի՝ Զալցբուրգում ներկայացրած զեկուցումը միջազգային լսարանում այս խնդիրների բարձրաձայնման և քննարկման համարձակ քայլ է». պատմում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը – Մեզ հայտնի դարձավ, որ … Read more

Հայազգի մեկենասը 6-7 տարեկանից է Կոմիտաս լսում և այսօր իրականացնում երազանքը, հրատարակելով իր «Կոմիտասը», նվիրելով այս գիրքը Վարդապետի հիշատակին ու վաստակին

Ծնունդով Սիրիայից, ամերիկաբնակ գրող, հրատարակիչ, գրականագետ-մատենագետ, թարգմանիչ, մանկավարժ, հետազոտող գիտնական և բարերար Հովսեփ Նալբանդյանն այս օրերին կրկին հայրենիքում է: Նա արդեն շուրջ երեք տասնամյակ է, ինչ, կատարում է հայության երկու հատվածները միացնող մշակութային դեսպանորդի` կամովին ստանձնած իր առաքելությունը. տարբեր լսարանների առջև հանդես է գալիս պատմության, մշակույթի, ազգային հարցերի, սփյուռքի ու հայրենիքի տագնապների վերաբերյալ ելույթներով, ինչպես … Read more