Սարյանական բացահայտումներ «Ղազարոս Սարյան. Կյանքը և գործը» գիտական կոնֆերանսում

Aravot.am-ը զրուցում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի հետ Աննա Ասատրյան –Տիկին Ասատրյան, օրերս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Ղազարոս Սարյան. կյանքը և գործը» թեմայով գիտական կոնֆերանսը՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտոր, մանկավարժ, հասարակական գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երկարամյա ռեկտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ԽՍՀՄ Ժողովրդական … Read more

Դատարանը թույլատրեց փոխել արարքի իրավական գնահատականը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով որոշեց թույլատրել փոխել բացառապես արարքի իրավական գնահատականը: Արդյոք սա վերաբերո՞ւմ է բոլոր մեղադրյալներին, այս գործով մեղադրյալ, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը Aravot.am-ին ասաց. «Մենք էլ այդպես հասկացանք: Դրա համար գրավոր որոշումն ենք ուզել, որ հասկանանք՝ ինչ որոշում կայացրեց: Մենք այսպես հասկացանք՝ … Read more

«Մարտի 1-ի» գործը ամբողջովին բացահայտված է. Սարգիս Քլոյան

-Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ 2008 թվականի «մարտի մեկի» գործը ամբողջովին բացահայտված է,- այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստում հայտարարեց «մարտի 1-ին» զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Վերջինս այս հայտարարությունն արեց, երբ մեղադրող դատախազը ժամանակ խնդրեց արձագանքելու գործով մեղադրյալ, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի եւ նրա պաշտպան … Read more

«Իմ մեծ փափագս է՝ որ այս ամբողջ նախագիծը օր մը կրնամ համերգով ներկայացնել հոս, Կոմիտասի իսկական տան մեջ

Aravot.am-ի զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը: – Aravot.am -ի ընթերցողները տեղյակ են, որ «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնն ավանդույթին հավատարիմ, եզրափակեց «Կոմիտասը և կոմպոզիտորական արվեստը» միջազգային գիտաժողովը, որն օրերս տեղի ունեցավ: Գիտաժողովը ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ կազմակերպել էին Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Ձեր գլխավորությամբ գործող ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը: «Կոմիտասը և կոմպոզիտորական … Read more

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը լույս ընծայեց Կոմիտասի Երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության երկրորդ հատորը, որն ընդգրկում է Կոմիտասի խմբերգերը

Անգին նվեր կոմիտասագետներին ու կոմիտասասերներին․ լույս է տեսել Կոմիտասի երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության երկրորդ հատորը: Այս առիթով Aravot.am-ը զրուցեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի հետ: -Տիկին Ասատրյան, 2024 թվականին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը ձեռնամուխ եղավ Կոմիտասի Երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության իրականացմանը, և ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը հրատարակեց 1-ին հատորը, որն … Read more

Կոմիտասի ստեղծագործությունների հրապարակումը QR կոդերով, անգլերեն մեկնաբանություններով եւ ծանոթագրություններով հնարավորություն կտա առավելագույնս հանրահռչակելու Կոմիտասին. Լուսինե Սահակյան

«Կողբ» հիմնադրամը մի կողմից, Կոմիտաս թանգարան-ինստիտուտը՝ մյուս կողմից, կարեւորելով Հայաստանում ազգային, գիտամշակութային եւ կոմիտասագիտական ժառանգության պահպանումը, հանրայնացումը եւ նորահայտ նյութերի հրապարակմանը զարկ տալը՝ ստորագրել են հուշագիր, ըստ որի Կոմիտաս թանգարան-ինստիտուտը ձեռնամուխ է լինում հրատարակել Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները եւ երաժշտագետ, կոմիտասագետ Ռոբերտ Աթայանի անտիպ, արխիվային նյութերի շարունակությունը» ,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրեն Լուսինե Սահակյանը: … Read more

Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիան հետաքրքրված է հայաստանյան կրթական ծրագրերով, և ոչ միայն

Ակադեմիական քաղաք նախագծի Արվեստի կլաստերի շրջանակներում Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի (RCS) հրավերով, Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Ակադեմիական քաղաք հիմնադրամի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ներկայացուցիչները, ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Սահակյանը, ճանաչողական այցով մեկնել էին Գլազգո: Aravot.am-ի հետ զրույցում երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու Լուսինե Սահակյանը հայտնեց, … Read more

Աբսուրդ է, որ Հայաստանում կարող են գտնվել մարդիկ, որոնք կժխտեն Հայոց ցեղասպանությունը. Լուսինե Սահակյան

Նախօրեին ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին: Թեմայի շուրջ Alpha News-ը զրուցել է թուրքագետ Լուսինե Սահակյանի հետ: Նրա խոսքով՝ ասուրդ է, որ Հայաստանում կարող է նման հարցադրում առաջանալ: «Թուրքերը տարիներով տարբեր գործիքակազմերով փորձել են ժխտման բիրտ մեխանիզմներ մշակել, բայց ճշմարտությունը, փաստերն աղաղակող են: Անկախ ամեն ինչից՝ մասնագետների պարտքն է շարունակել ուսումնասիրությունները, … Read more