Մետրոպոլիտենն անցել է մեկ գծով երկկողմանի երթեւեկության

Հոսանքի տատանումների հետեւանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում, ֆեյսբուքյան էջում հայտնել է Երեւանի մետրոպոլիտենը։ «Մասնագետներն այժմ իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու եւ երթեւեկությունը լիարժեք վերականգնելու համար։ Մինչ այդ մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթեւեկության»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ընկերությունը հայցում է ուղեւորների ներողամտությունը։

Այսօր` Ժամանակ առ ժամանակ անձրեւ. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ մարտի 20-ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում՝ անձրեւի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Քամին`հյուսիսարեւմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ։ Ցերեկը` +11 +13, երեկոյան` +7 +9, գիշերը` +4 … Read more

ԱՄՆ-ը քննարկում է իրանական նավթի վրա պատժամիջոցները չեղարկելու հարցը

Խոսքը միջազգային ջրերում իրանական նավթատարների մեջ եղած նավթի մասին է։ Ըստ ԱՄՆ ֆինանսնեի նախարար Սքոթ Բեսենթի` դա մոտավորապես 140 մլն բարել է։ «Ըստ էության, մենք կօգտագործենք իրանական նավթը հենց իրանցիների դեմ՝ առաջիկա 10-14 օրերի ընթացքում գները զսպելու համար, մինչեւ շարունակվում է այս արշավը»,- նախարարի խոսքն է մեջբերում Forbes-ը։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակումից … Read more

Լարսը բաց է, ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի … Read more

Քաղաքացին ավտոբուսից իջել ու մահացել է — Հայաստանի Հանրային Ռադիո

Թիվ 46 երթուղու ավտոբուսից ուղեւորն իջել ու կորցրել է գիտակցությունը։ «Թիվ 46 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտից իջնելիս ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, այնուհետև կանգառում գիտակցությունը կորցրել է»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ընկերությունից ։ Վարորդը և քաղաքացիները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է։

Երաժիշտների իրավունքների և մշակութային քաղաքականության մասին են խոսել FIM տարածաշրջանային հանդիպման ժամանակ

Եվրոպայից, Բալկաններից և Կովկասից երաժշտական միությունների, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու փորձագետները Թբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականության ապագան։ Երաժիշտների միջազգային ֆեդերացիայի` FIM- ի  տարածաշրջանային հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանը։ Սա կարեւոր էր, քանի որ առաջին անգամ է  Հայաստանի ժամանակակից երաժշտական էկոհամակարգը ներկայացվել միջազգային մասնագիտական նման հարթակում։ Այցը համակարգել է hosq մշակութային … Read more

Իսրայելը հարվածել է Իրանին, Իրանը` Ծոցի երկրներին — Հայաստանի Հանրային Ռադիո

Այս գիշեր Թեհրանում պայթյունների են որոտացել։ BBC-իի պարսկական ծառայությունը այդ մասին հայտնում է` հղում անելով տեղացիներին։ Պայթյունները հաջորդել են Իսրայելի զգուշացումից կարճ ժամանակ անց։ Թել Ավիվը հայտարարել են, որ հարվածների նոր ալիքն ուղղված է Իրանի կառավարության «ենթակառուցվածքների» դեմ։ Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ քաղաքում ակտիվացվել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Այս հաղորդումներից մի քանի ժամ հետո … Read more

Սա անհետեւանք չի մնա. Գերմանիայի կանցլերը` Հունգարիայի վարչապետին

ԵՄ առաջնորդները չկարողացան համոզել Հունգարիային ապաշրջափակելու Ուկրաինային տրամադրվելիք 90 մլրդ եվրոյի վարկը։ Առաջնորդները  Եվրոպական հանձնաժողովին խնդրել են վարկը տրամադրելու  հնարավորություն գտնել, հայտնում է Reuters-ը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը իր հունգար պաշտոնակցի` Վիկտոր Օրբանի գործողություններն անվանել է «ոչ լոյալության աննախադեպ լուրջ գործողություն»։ «Սա անհետեւանք չի մնա»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից հետո։ … Read more

Հորմուզի նեղուցի բացման շուրջ եռօրյա խորհրդակցություններն ավարտվել են

Հորմուզի նեղուցում նավարկության վերականգնման շուրջ բանակցությունները կարող են շուտով սկսվել, հայտնում է Ծովային միջազգային կազմակերպությունը։ Նախօրեին ավարտված եռօրյա խորհրդակցությունների արդյունքներով կազմակերպության ղեկավար Վիկտոր Խիմենես Ֆերնանդեսը BBC-ին վստահաբար հայտնել է, որ արդեն հաջորդ շաբաթ կազմակերպությունը կսկսի բանակցությունները Իրանի եւ Ծոցի երկրների հետ։ Նպատակն է Հորմուզի նեղուցի բացման եւ անվտանգ անցման համար լուծումներ գտնել։ «Տարածաշրջանի ոչ մի … Read more

«Սաադաբադ» թագավորական պալատը վնասվել է Թեհրանի ռմբակոծության ժամանակ

20-րդ դարի սկզբին կառուցված Սաադաբադի պալատը լուրջ վնասներ է կրել Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Թեհրանի հյուսիսային արվարձանների ռմբակոծության ժամանակ «լուրջ վնաս է հասցվել Սաադաբադի պալատական ​​համալիրին»։ Պատմական համալիրի ներսում գտնվող կոնկրետ կառույցներին հասցված վնասի մասին որևէ տեղեկատվություն չի տրամադրվել։