
Թիվ 46 երթուղու ավտոբուսից ուղեւորն իջել ու կորցրել է գիտակցությունը։
«Թիվ 46 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտից իջնելիս ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, այնուհետև կանգառում գիտակցությունը կորցրել է»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ընկերությունից ։
Վարորդը և քաղաքացիները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է։