
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում՝ անձրեւի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։
Քամին`հյուսիսարեւմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ։ Ցերեկը` +11 +13, երեկոյան` +7 +9, գիշերը` +4 +6 աստիճան։
Մայրաքաղաքում ամենատաք մարտի 20-ն արձանագրվել է 2018 թվականին` 21.8°C, ամենացուրտը` 1997 թվականին` — 14.0°C։