Մարթա Կոսը գերազանց է գնահատել ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ ՆԳՆ-ի կատարած աշխատանքը

Մարտի 18-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՆԳՆ-ից։ ՆԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով, որ սա այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ ԵՄ հանձնակատարի այցն է Հայաստան, ինչը վկայում է ակտիվ և արդյունավետ համագործակցության մասին։ Անդրադառնալով ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին՝ նախարար Սարգսյանը … Read more

ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար

Ծովագնացության միջազգային կազմակերպությունը, որը ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն է և պատասխանատու է միջազգային առևտրային ծովային անվտանգության համար, կոչ է արել Պարսից ծոցում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ այնտեղ մնացած նավերը դուրս բերելու համար։ Մերձավոր Արևելքում պատերազմի կապակցությամբ Լոնդոնում հրավիրված երկօրյա արտակարգ բանակցություններից հետո կազմակերպությունը հայտարարել է, որ որպես «ժամանակավոր և անհետաձգելի միջոց» պետք է ստեղծվի «անվտանգ նավագնացության միջանցք»։ … Read more

Ջո Քենթի հետ կապված ՀԴԲ-ն հետաքննություն է սկսել․ կասկածներ կան, որ նա գաղտնի տեղեկատվության արտահոսք է թույլ տվել

ՀԴԲ-ն հետաքննում է ԱՄՆ-ի հակաահաբեկչական կենտրոնի նախկին ղեկավար Ջո Քենթի հետ կապված հետաքննություն է սկսել։ Նա հրաժարական է տվել այս շաբաթվա սկզբին՝ հայտարարելով, որ դեմ է Իրանի հետ պատերազմին։ Կասկածներ կան, որ նա գաղտնի տեղեկատվության արտահոսք է թույլ տվել, աղբյուրները հայտնել են CBS News-ին։ CBS-ի աղբյուրների համաձայն, հետաքննությունը սկսվել է նրա հրաժարականից առաջ։ Երեքշաբթի օրը … Read more

Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի, հետևաբար կախվածության հռչակագիր է․ Փաշինյանը Սահմանադրության նոր տեքստի մասին

Սահմանադրության նոր տեքստի շուրջ իրավաբանական աշխատանքն ավարտվել է, փաստաթուղթն այժմ վերջնական վերանայման փուլում է՝ լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փաստաթղթի հրապարակման մասին հարցին։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ավելի վաղ հայտնել էր, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ է. այն կքննարկվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում և վարչությունում: Վարչապետը կրկնել է ավելի վաղ հայտնած մոտեցումը … Read more

Երևանը ևս 50 հա անտառ կունենա․պետությանը վերադարձված տարածքներում քաղաքային այգիներ կհիմնվեն

Գլխավոր դատախազը կառավարության հերթական նիստին նոր տվյալներ է ներկայացրել  ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին։ Աննա Վարդապետյանը, մասնավորապես, անդրադարձել է բնապահպանական  նշանակության հողատարածքներին, Սևանի ավազանում քանդվող ապօրինի կառույցներին։ Նա ասել է, որ Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքից պետությանն է վերադարձվել 7․5 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածք ՝ 331 միլիոն 573 հազար դրամ կադաստրային արժեքով։ Այդ տարածքում քաղաքային … Read more

ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակին

Մարտի 19-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի ծննդյան օրը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և նախարարության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել նրա հիշատակին և ծաղիկներ խոնարհել կիսանդրուն, հայտնում են ՆԳՆ-ից:

Խորհրդարանի աշխատանքի օրվա խճանկարը. առանցքում՝ կառավարության ծրագրի կատարողականը

Խորհրդարանում ակտիվ քննարկումներ են․ կառավարությունը ներկայացնում է, թե ի՞նչ է արել անցած տարվա ընթացքում, և ի՞նչ արդյունքներ են գրանցվել տարբեր ոլորտներում։ Հանձնաժողովների նիստերում նախարարները հաջորդաբար ներկայացնում են իրենց զեկույցները՝ խոսելով ինչպես ձեռքբերումների, այնպես էլ առկա խնդիրների մասին։ Պատգամավորներն էլ իրենց հերթին փորձում են պարզել՝ որքանով արդյունավետ են ծախսվել միջոցները և իրականացվել նախանշված ծրագրերը։ Խորհրդարանում այս … Read more

Աղմկահարույց նոր փաստաթուղթ՝ ընտրություններից առաջ․ ինչ է պատրաստվում հրապարակել Փաշինյանը

Նոր աղմկահարույց փաստաթղթի հրապարակման խոստում՝ Նիկոլ Փաշինյանից․ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ վարչապետն ասել է, որ երկու օր առաջ աշխատանքային հարց քննարկելիս իր ձեռքի տակ է հայտնվել նոր փաստաթուղթ, որը և խոստացել է հրապարակել։ Այն առնչվում է ԼՂ-ի հարցով նախկին իշխանությունների վարած քաղաքականությանը՝ մանրամասնել է վարչապետը, նաև՝ անդրադարձել նախընտրական շրջանում կիրառվող հիբրիդային սպառնալիքներին։ Փաշինյանը խոսել … Read more

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 19.03.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 19.03.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո Աղմկահարույց նոր փաստաթուղթ՝ ընտրություններից առաջ․ Փաշինյանը վստահեցնում է՝ ԼՂ-ն միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ՀՀ-ն էլ դա միշտ ճանաչել է, պարզապես իրողությունը թաքցվել է ժողովրդից Հայաստան-ԵՄ համագործակցությունը խորանում է․ Մհեր Գրիգորյանը և Մարթա Կոսը ստորագրել են Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը Երևանը … Read more

Freedom House-ը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2026» զեկույցը․ Հայաստանը մասամբ ազատ երկրների ցանկում է

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մարտի 19-ին հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2026. ավտոկրատիայի աճող ստվերը» զեկույցը: Նշվում է, որ 2025թ․–ի ընթացքում 54 երկրներում վատթարացել են քաղաքական իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները․ միայն 35 երկրներում է գրանցվել բարելավում։ Հայաստանը մասամբ ազատ երկրների ցանկում է և ունի 100-ից 54 միավոր, քաղաքական ազատությունները՝ 40-ից 23 միավոր, քաղաքացիական ազատությունները՝ 60-ից … Read more