Իսրայելը հարվածել է Իրանին, Իրանը` Ծոցի երկրներին — Հայաստանի Հանրային Ռադիո

Այս գիշեր Թեհրանում պայթյունների են որոտացել։ BBC-իի պարսկական ծառայությունը այդ մասին հայտնում է` հղում անելով տեղացիներին։

Պայթյունները հաջորդել են Իսրայելի զգուշացումից կարճ ժամանակ անց։ Թել Ավիվը հայտարարել են, որ հարվածների նոր ալիքն ուղղված է Իրանի կառավարության «ենթակառուցվածքների» դեմ։

Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ քաղաքում ակտիվացվել են հակաօդային պաշտպանության համակարգերը։

Այս հաղորդումներից մի քանի ժամ հետո Պարսից ծոցի երկրներն են հայտնել իրանական հարվածների մասին։

Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը զգուշացրել քաղաքացիներին, որ գործի են դրվել հակաօդային պաշտպանության համակարգերը։

Քուվեյթը նույնպես զգուշացրել է հնարավոր պայթյունների ձայների մասին, որոնք կարող են պայմանավորված լինել հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքով։

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի արեւելյան հատվածում հինգ անօդաչու թռչող սարքեր ոչնչացնելու մասին։

Բահրեյնում հնչել են օդային տագնապի ազդանշաններ, երկրի ներքին գործերի նախարարությունը բնակիչներին կոչ է արել տեղափոխվել անվտանգ վայրեր։

Leave a Comment