ԱՄՆ-ը քննարկում է իրանական նավթի վրա պատժամիջոցները չեղարկելու հարցը

Խոսքը միջազգային ջրերում իրանական նավթատարների մեջ եղած նավթի մասին է։ Ըստ ԱՄՆ ֆինանսնեի նախարար Սքոթ Բեսենթի` դա մոտավորապես 140 մլն բարել է։

«Ըստ էության, մենք կօգտագործենք իրանական նավթը հենց իրանցիների դեմ՝ առաջիկա 10-14 օրերի ընթացքում գները զսպելու համար, մինչեւ շարունակվում է այս արշավը»,- նախարարի խոսքն է մեջբերում Forbes-ը։

ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակումից հետո փաստացի արգելափակել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով, որտեղով իրականացվում է համաշխարհային նավթի արտահանման մոտ մեկ հինգերորդը։

Leave a Comment