
Հոսանքի տատանումների հետեւանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում, ֆեյսբուքյան էջում հայտնել է Երեւանի մետրոպոլիտենը։
«Մասնագետներն այժմ իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու եւ երթեւեկությունը լիարժեք վերականգնելու համար։
Մինչ այդ մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթեւեկության»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ընկերությունը հայցում է ուղեւորների ներողամտությունը։