ԿԳՄՍ նախարարը ներկա է գտնվել Հայաստանի կանանց հավաքականի մարզմանը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում եղել է նաև Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցում` ներկա գտնվելով Հայաստանի կանանց հավաքականի մարզմանը, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Նախարարին ուղեկցող պաշտոնյաների շարքում նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն էր: