Հերթական կրակոցը. պարզում են«Բոնուս» ցանցի հիմնադիրներից մեկի մահվան հանգամանքները

Այս գիշեր Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 1\23 հասցեում դի կա, հայտնում է shamshyan.com— ը։Ըստ կայքի հրապարաակման`  մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ-ն է։ Նա «Բոնուս» սուպերմարկետների … Read more

Առանձին հատվածներում` կարճատեւ անձրեւ — Հայաստանի Հանրային Ռադիո

Արարատյան դաշտում եւ Երեւանում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է, հայտնում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը։  Հանրապետության առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ … Read more

Սիրիան համաձայնել է կրճատել ռուսական նավթի ներմուծումը

Դամասկոսը համաձայնել է կրճատել ռուսական նավթի ներմուծումը՝ ԱՄՆ-ի հետ Սիրիայի նկատմամբ «ահաբեկչությունը հովանավորող պետության» կարգավիճակը չեղարկելու շուրջ շարունակվող բանակցությունների շրջանակում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ երեք աղբյուրի։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ վերջին ամիսներին սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաները ԱՄՆ-ի հետ բանակցություններում հայտնել են ռուսական նավթի գնումները կրճատելու պատրաստակամության մասին։ Միեւնույն ժամանակ, երեք աղբյուրներն էլ ընդգծել … Read more

Ուկրաինան հարվածել է Տուլայում Wildberries-ի պահեստներին — Հայաստանի Հանրային Ռադիո

Տուլայի մարզում Wildberries-ի տեսակավորման կենտրոնը հրդեհվել է անօդաչու թռչող սարքի ընկնելու հետեւանքով, հայտնել է մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաեւը։ «Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան, մեկ մարդ վիրավորվել է, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- ճշտել է նահանգապետը։ Միլյաեւի խոսքով՝ ԱԹՍ-ների հարձակման հետեւանքով վնասվել են նաեւ երկու բազմաբնակարան շենք եւ երկու արտադրական օբյեկտ։ Ըստ նահանգապետի` ընդհանուր առմամբ, մարզի … Read more

Հնդկաստանը հրաժարվել է ռուսական նոր սերնդի կործանիչներ գնելու գաղափարից

Հնդկաստանը մոտ ապագայում չի նախատեսում ձեռք բերել «Սուխոյ» ընտանիքի նոր ռուսական կործանիչներ, այդ թվում՝ Սու-57-ներ, եւ մտադիր է կենտրոնանալ արդեն շահագործվող Սու կործանիչների արդիականացման վրա, հայտարարել օ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջեշ Կումար Սինգհը։  «Մենք չենք քննարկել «Սուխոյի» նոր ինքնաթիռների ձեռքբերումը։ Հնդկաստանն ակտիվորեն զբաղվում է արդեն առկա «Սուխոյների» արդիականացմամբ, որոնք արտադրվում են ռուսական լիցենզիայով»,- նրա խոսքերն … Read more

Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

Էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում տեղի ունեցած վթարի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել էր Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք քաղաքների և հարակից բնակավայրերի էլեկտրամատակարարումը, հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Տեղեկացնում ենք, որ վթարի հետևանքները վերացվել են, և նշված մարզերի համայնքներում ու բնակավայրերում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների … Read more

Կատարի էմիրը և Թրամփը քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության թուլացման հարցը

Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերը։ Այս մասին հայտնել է արաբական պետության ղեկավարի գրասենյակը։ Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության թուլացման և նրանց դիրքորոշումների մերձեցման քայլերին, «ինչը մեծացնում … Read more

«Երևան» բժշկագիտական կենտրոնը համալրվել է տեսողության շտկման գերժամանակակից լազերային համակարգով

«Երևան» բժշկագիտական կենտրոնը համալրվել է գերժամանակակից նորագույն սարքավորումով, որը հնարավորություն է տալիս կարճատեսությունը, հեռատեսությունը, աստիգմատիզմը և տեսողական մի շարք այլ խնդիրներ լուծել ավելի արագ և արդյունավետ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նորարական տեխնոլոգիայի շնորհիվ, սարքը հնարավորություն է տալիս բացառել բժշկական հնարավոր սխալները, ինչպես նաև վիրահատությունն անցկացնել առանց ցավի, իսկ հետագա ապաքինումը՝ հնարավորինս արագ: Համակարգն ունի նախավիրահատական … Read more

Հետագա փոխգործակցությունը կնպաստի փոխշահավետ համագործակցությանը. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ, նշվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում հրապարակված հաղորդագրությունում: «Ցուցաբերված բարձր վստահությունը վկայում է երկրի կայուն զարգացումն ապահովելու և քաղաքացիների բարեկեցությունը բարելավելու ուղղությամբ Ձեր կողմից ձեռնարկվող շարունակական ջանքերին աջակցելու մասին»,-ասվում է շնորհավորական նամակում։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը վստահություն է … Read more

Աշխարհը 2036-ին, երբ ռոբոտները կաշխատեն, իսկ մարդը կընտրի, ու փող պետք չի լինի․ Մասկի նոր կանխատեսումը

Արևիկ Կիրակոսյան«Ռադիոլուր» Իլոն Մասկը ներկայացրել է իր ամենահամարձակ կանխատեսումներից մեկը․ առաջիկա տասնամյակում մարդկությունը կարող է կանգնել տեխնոլոգիական այնպիսի շրջադարձի առաջ, որը հիմնովին կփոխի տնտեսությունը, աշխատաշուկան և մարդկանց առօրյան։ Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ աշխատանքն այլևս գոյատևելու պարտադիր պայման չէ։ Աշխատում են մեքենաները, արտադրում են ռոբոտները, փողը կորցնում է իր նախկին նշանակությունը, իսկ մարդն ինքն է ընտրում՝ … Read more