Հերթական կրակոցը. պարզում են«Բոնուս» ցանցի հիմնադիրներից մեկի մահվան հանգամանքները

Այս գիշեր Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 1\23 հասցեում դի կա, հայտնում է shamshyan.com— ը։
Ըստ կայքի հրապարաակման`  մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ-ն է։ Նա «Բոնուս» սուպերմարկետների ցանցի  հիմնադիրներից ու գլխավոր տնօրենն էր։

Քննությունը պարզում է, թե տեղի ունեցածը սպանությո՞ւն, ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար է։

Leave a Comment